Կստեղծվի փաստաբանական ակումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.88 oC

Կստեղծվի փաստաբանական ակումբ

11:35 12.10.2017

Փաստաբանների պալատում երեկ տեղի է ունեցել փաստաբանական գրասենյակների ղեկավարների հետ հանդիպում, որի ընթացքում փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրել է փաստաբանական գրասենյակների ակումբ ստեղծելու, էքսպո ցուցահանդես կազմակերպելու և այլ հարցերը, որոնք քննարկվել են մասնակիցների կողմից:

Փաստաբանական գրասենյակների ակումբի նպատակն առանց կազմակերպչական հատուկ կառուցվածքի ազատ քննարկումների հարթակի ստեղծումն է:

Քննարկվել են նաև փաստաբանական գրասենյակների զարգացմանը խոչընդոտող որոշ հարցեր, մասնավորապես դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի վարձատրության ողջամիտ վճարի հարցում դատարանների ոչ միատեսակ և բացասական երևույթը, պետական մարմինների կողմից փաստացի «խորհրդատվական ծառայություններ»  մատուցելու միջոցով իրավական դաշտը խեղաթյուրելու բացասական երևույթը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի

14:36 15.05.2025

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գործադիրը որոշում է կայացրել՝ ուղղված քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծմանը, ոլորտի արմատական բարեփոխմանը (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցմանը, վստահության ամրապնդմանը, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացմանը, գնահատման իրական ծախսերի […] ...

Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

14:25 15.05.2025

Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման «ողնաշարն» է: […] ...

ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի Հանրապետություն

14:10 15.05.2025

ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի Հանրապետություն

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել մայիսի 13-ին և 14-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների հետ կայացած հանդիպումներում, որոնց շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ներկայացված դրական գնահատականների և իրականացված աշխատանքի համար: Միաժամանակ՝ վերահաստատել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

14:08 15.05.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը […] ...

Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցին

13:49 15.05.2025

Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի հետ զրույցում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ «Ոչ», – պատասխանել է նա, երբ հարցրին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ժամանի Ստամբուլ։ Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները: ...

Զելենսկին ժամանել է Անկարա

13:40 15.05.2025

Զելենսկին ժամանել է Անկարա

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Զելենսկիին դիմավորել են ուկրաինացի և թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրադադարի կոչ կանի Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։ ...

BACK_TO_TOP