Կովկասյան դերբի է լինելու, շատ եմ ուզում, որ հաղթենք. Գեորգի Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Կովկասյան դերբի է լինելու, շատ եմ ուզում, որ հաղթենք. Գեորգի Հարությունյան

11:54 19.03.2025

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» թիմին հարմարվելու և Վրաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆում կայանալիք հանդիպումների մասին:

«Ինձ շատ լավ ընդունեցին Հունգարիայում և օգնեցին բոլոր հարցերում։ Առաջնությունը բավական բարձր մակարդակ ունի, ուժային է` շատ մենապայքարներով։ Այնտեղ շատ խաղաժամանակ եմ ստանում։ Դա ինձ համար շատ լավ է։ Այն, որ մեր թիմն առաջին տեղում է, նշանակում է լավ մակարդակ ունենք և կարող ենք մրցակցել ու գերազանցել, նույնիսկ, այնպիսի ակումբի, ինչպիսին «Ֆերենցվարոշն» է։ Դեռ ոչինչ պարզ չէ, բայց կանենք ամեն ինչ` չեմպիոնության համար։

Ակումբի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակի հետ հաճախ ենք խոսում Հայաստանի հավաքականից և առաջնությունից։ Նա երբեմն ծաղրում է, թե ինձնից ավելի լավ է հայերեն խոսում և հասկանում։ Ինձ մնում է բարելավել հայերենս։

Հիմա, երբ մշտապես խաղում եմ թիմում, շատ ավելի լավ եմ զգում ինձ։ Նախկինում, երբ գալիս էի հավաքական առանց խաղային պրակտիկայի, շատ բան չէր ստացվում։ Այժմ զգում եմ, որ ավելի լավ մարզավիճակում եմ և հուսով եմ` դա կապացուցեմ դա նաև դաշտում։ Մարզչի հետ դեռ չեմ հասրցել շփվել, բայց կարծում եմ` ժամանակ կունենանք։

Վրաստանի դեմ խաղին սպասում ենք մեծ հետաքրքրությամբ։ Նրանք մեր հարևաններն են։ Այսպես ասած` կովկասյան դերբի է լինելու։ Շատ եմ ուզում, որ հաղթենք այդ խաղերում»,- նշել է Հարությունյանը։

20-ամյա Հարությունյանը հունվարին է 1 միլիոն եվրոյով «Կրասնոդարից» տեղափոխվել «Պուշկաշ Ակադեմիա»։ Հունգարական ակումբի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը 2011-13 թթ. Հայաստանում ղեկավարել է «Միկան», իսկ 2013-15 թթ. «Բանանցը»։

Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

22:39 07.08.2025

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

22:25 07.08.2025

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

22:12 07.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...

SHANTNEWS

22:00 07.08.2025

SHANTNEWS

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

21:49 07.08.2025

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

21:36 07.08.2025

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...

BACK_TO_TOP