11:26 19.03.2025
Խորվաթիայի առաջնության 26-րդ տուրում «Ռիեկայից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո Սպլիտի «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն MAXSport1 հեռուստաալիքի ուղիղ եթերում չի սեղմել նախկին ֆուտբոլիստ, հաղորդավար Յոշկո Յելիչիչի ձեռքն ու վեճի է բռնվել նրա հետ:
«Ես չեմ սեղմելու Ձեր ձեռքն ու չեմ պատասխանելու Ձեզ: Դուք չափազանց շատ եք խոսում և չեք հարգում մարդկանց։ Դուք նույնպես ֆուտբոլիստ եք եղել և պետք է հասկանաք իրավիճակը, բայց միշտ վատ եք արտահայտվում։
Ես Ձեզ չեմ հարգում։ Դուք շատ վատ եք խոսում։ Չեմ շփվելու Ձեզ հետ քանի դեռ այստեղ եք աշխատում։ Դուք չար մարդ եք և այնպես եք խոսում կարծես նվաճել եք ամբողջ աշխարհը»,- ասել է Գատուզոն Յելիչիչին։
«Հայդուկը» պարտությունից հետո 48 միավորով նահանջել է երկրորդ տեղ, իսկ «Ռիեկան» 50 միվաորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։
Յոշկո Յելիչիչը ֆուտբոլային կարիերայի ընթացքում նույնպես հանդես է եկել «Հայդուկում»: Նա 6 անգամ դարձել է Խորվաթիայի գավաթակիր, 5 անգամ` երկրի չեմպիոն։
Things got heated between Joško Jeličić and Gennaro Gattuso after the match. pic.twitter.com/NZEd6Qe04x
— Croatian Football (@CroatiaFooty) March 16, 2025
23:09 07.08.2025
Թեժ ծեծկռտուք՝ «Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում«Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել: Խաղի ընթացքում «Բետիսի» ֆուտբոլիստ Ալվարո Վալյեսը հրել է մրցակցին՝ գնդակը խլելու համար, ինչից հետո երկու թիմերի խաղացողները հարձակվել են միմյանց վրա: Երկար ժամանակ վեճը չի դադարել, արդյունքում մրցավարը 2 կարմիր ու բազմաթիվ դեղին քարտեր է ցույց տվել ֆուտբոլիստներին: Real Betis v Como in a friendly […] ...
22:54 07.08.2025
Ինչո՞վ է տարբերվելու «Թրամփի երթուղին» Զանգեզուրի միջանցքիցՄիջազգային մամուլը անդրադառնում է վաղը Սպիտակ տանը սպասվող իրադարձությանը: Նոր տեղեկություններ են տարածվում Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի ստրորագրելիք փաստաթղթի մասին: Հայտնի՞ է, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, ի՞նչ է իրենից ներկայացնում «Թրամփի երթուղի» նախագիծը, որին ակտիվորեն անդրադառնում են ԶԼՄ-երը, և արդյո՞ք ստորագրվելիք փաստաթղթում կլինի անդրադարձ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին: Այս հարցերին է «Հորիզոնի» […] ...
22:39 07.08.2025
Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվելՔենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...
22:25 07.08.2025
Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասինՕգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...
22:12 07.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...