14:02 11.04.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անհայտ ուղղությամբ հեռացել է Դամասկոսի իր նստավայրից: Այս մասին լուրը հաղորդել է լիբանանյան MTV հեռուստակայանը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին: Լրատվամիջոցը նշել է, որ Ասադը նախագահական շարասյունով հեռացել է «Ալ Տըշրին» ապարանքից ամերիկյան հավանական հարվածների թիրախ դառնալու մտավախության պատճառով:
Հիշեցնենք, որ օրերս արևմտյան երկրներն ու ԱՄՆ-ն, մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել են, որ Սիրիան և նրա դաշնակիցները շատ թանկ են վճարելու Դամասկոսի մերձակա Դումա ավանում քիմիական գրոհ կազմակերպելու համար: Արևմտյան երկրները և հատկապես ԱՄՆ-ն քիմիական գրոհի կապակցությամբ մեղադրել են Ասադին և նրա դաշնակից պետություններ Ռուսաստանին ու Իրանին:
Լրատվամիջոցներում հակասական տեղեկություններ են հայտնվել Բաշար Ասադի գտնվելու վայրի վերաբերյալ: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Ասադը և նրա ընտանիքը մեկնել են Թեհրան այն բանից հետո, երբ Սիրիայի ավիաբազաներից մեկը հրթիռակոծման էր ենթարկվել, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ռազմական միջամտությամբ հակադարձել Դումայում իրականացված քիմիական հարձակմանը: Սակայն Սիրիայի նախագահին մոտ գտնվող աղբյուրները հերքել են այս լուրն ու հայտարարել, որ Բաշար Ասադը որևէ տեղ չի մեկնել և գտնվում է իր նախագահական նստավայրում:
09:23 07.08.2025
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»09:23 07.08.2025
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...
09:18 07.08.2025
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավումԻսրայելի բանակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում վերջին հարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի հարավում», – ասվում է հայտարարության մեջ: Հարվածված թիրախների թվում զինվորականները նշել են «զենքի պահեստներ», «հրթիռային կայաններ» և «ինժեներական սարքավորումներ պահող օբյեկտներ, որոնք թույլ են տվել վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները տարածքում»: Բանակի […] ...
09:08 07.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 07.08.2025
Ջոն վան’տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականումՀայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարել է, որ չէր ցանկանում հեռանալ իր պաշտոնից, բայց ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: «Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, […] ...
08:50 07.08.2025
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բանակները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի 18-28-ըԿորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների զինված ուժերը օգոստոսի 18-28-ը կանցկացնեն ամենամյա «Ուլչի ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները նշել են, որ զորավարժությունները կարտացոլեն իրատեսական սպառնալիքները և նախատեսված են դաշնակիցների մարտական պատրաստվածությունը բոլոր ոլորտներում բարձրացնելու համար։ «Զորավարժությունները կնպաստեն Կորեայի Հանրապետության կառավարության շրջանակներում միջգերատեսչական համակարգմանը՝ ազգային ճգնաժամային կառավարման հմտությունները, […] ...
08:40 07.08.2025
Թրամփ. Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը, ԱՄՆ-ը կվերադառնաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը փորձի վերականգնել իր միջուկային կարողությունները։ Այս մասին օգոստոսի 6-ին Սպիտակ տանը նա ասել է լրագրողներին։ «Մենք դադարեցրինք Մերձավոր Արևելքի պատերազմները՝ կանխելով Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ Նրանք կարող են ասել, որ ամեն ինչ սկսելու են նորից, բայց դա շատ […] ...