Վաշինգտոնն Անկարային խնդրում է նպաստել Ուկրաինայում և Կովկասում խաղաղությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Վաշինգտոնն Անկարային խնդրում է նպաստել Ուկրաինայում և Կովկասում խաղաղությանը

10:00 26.03.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնը Անկարային խնդրում է նպաստել Ուկրաինայում և Կովկասում խաղաղությանը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։

Նա ասել է, որ Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են «անվտանգության և առևտրի հիմնական հարցերի շուրջ համագործակցությունը»: «Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցել Ուկրաինայում և Անդրկովկասում խաղաղության հաստատմանը»,-նշվում է փաստաթղթում։

Ինչպես նշել է Բրյուսը, Ռուբիոն նաև «ընդգծել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն, միասնական և խաղաղ Սիրիային, որը չի լինի միջազգային ահաբեկչության հիմք կամ հարթակ Իրանի ապակայունացնող գործողությունների համար»։

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը «անհանգստություն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների ու բողոքի ցույցերի կապակցությամբ»։

Ֆիդանը մարտի 20-ին ասել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու գործում։ Նրա կարծիքով՝ հարցերի մեծ մասը, որոնք քննարկվում են Ուկրաինայի կարգավորման հետ կապված, վերաբերում են անվտանգության երաշխիքներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» ու «Պորտուն» հետաքրքրված են 19-ամյա շվեդի տրանսֆերով

20:49 20.06.2025

«Բարսելոնան» ու «Պորտուն» հետաքրքրված են 19-ամյա շվեդի տրանսֆերով

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Կոպենհագենի» հարձակվող Ռունի Բարդեգջիի տրանսֆերով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել դանիական ակումբի հետ և առաջարկել է քննարկել հնարավոր գործարքի պայմանները: Երիտասարդ տաղանդի ծառայություններով հետաքրքրված է նաև պորտուգալական «Պորտուն»: 2024/25 մրցաշրջանում 19-ամյա շվեդը Դանիայի առաջնությունում խաչաձև կապանները կտրելու պատճառով ընդամենը 5 հանդիպում է անցկացրել, որոնցում սակայն խփել […] ...

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

20:36 20.06.2025

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար: Հանդիպմանը քննարկվել […] ...

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

20:28 20.06.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

20:24 20.06.2025

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

20:13 20.06.2025

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...

SHANTNEWS

20:00 20.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP