09:05 27.03.2025
Ասիական տարածաշրջանի երկրները կձգտեն պաշտպանել բազմակողմ համագործակցությունը, որտեղ առանցքային դեր կխաղա ՄԱԿ-ը, և կդիմադրեն պրոտեկցիոնիզմին: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի փոխվարչապետ Դին Սյուեսիանը։
«Անհրաժեշտ է ամուր պաշտպանել իրական բազմակողմանիությունը, պաշտպանել աշխարհակարգը ՄԱԿ-ի առանցքային դերակատարմամբ, վճռականորեն դիմակայել պրոտեկցիոնիզմին»,-ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Բոաոյի ասիական ֆորումի (BAF) լիագումար նիստում:
Այս լայնածավալ միջոցառումը տեղի է ունենում մարտի 25-28-ը Չինաստանի հարավային Հայնան նահանգում։ Ինչպես պարզաբանել է Դին Սյուեսիանը, ասիական պետությունները պետք է ապահովեն միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգ և նպաստեն գլոբալ կառավարման համակարգի զարգացմանը «ավելի արդար և ռացիոնալ ուղղությամբ»:
12:51 20.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբՀունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
12:47 20.06.2025
Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետՀայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...
12:40 20.06.2025
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԹուրքիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...
12:32 20.06.2025
Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է […] ...
12:25 20.06.2025
Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանը և Մանուել Պետրոսյանը առաջատարների թվում են․ ՄումբայՀունիսի 16-ից Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանն առաջատարների թվում են։ Հայ շախմատիստները հաղթել են մեկնարկային բոլոր երեք պարտիաներն ու կիսում են 1-24-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Մամիկոն Ղարիբյանն է։ 9 տուրից բաղմացած մրցաշարը կավարտվի հունիսի 24-ին։ ...
12:17 20.06.2025
Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել ԹուրքիաՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Ստամբուլում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը։ Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ […] ...