11:09 27.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 32, թմրանյութի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության` 7, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, թմրանյութի իրացման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթուղթ կեղծելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունը չկատարելու, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չկատարելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 2, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 6 պատահար․10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
13:22 20.06.2025
Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»13:15 20.06.2025
Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանըՀունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...
13:07 20.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
12:59 20.06.2025
Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...
12:51 20.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբՀունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
12:47 20.06.2025
Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետՀայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...
12:40 20.06.2025
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԹուրքիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...