Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում կաշառք են վերցրել, այսօր արդար ընտրությունների ցանկություն ունեն. Մհեր Շահգելդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում կաշառք են վերցրել, այսօր արդար ընտրությունների ցանկություն ունեն. Մհեր Շահգելդյան

11:50 23.09.2018

ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը կարծում է, որ Երևանի ավագանու այս ընտրություններն ըստ էության հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն են, և դրանով իսկ կարևոր են: Այս մասին Շահգելդյանը նշեց «Ազատության» հետ զրույցում:

«Մենք աջակցել և աջակցելու ենք հեղափոխությանը, որովհետև Հայաստանում ժողովրդավարության կայացումը կարևորագույն խնդիրներւց մեկն է: Այս ընտրությունները, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների, վարչական ռեսուրսների կիրառման, առանց կեղծիքների, կարևոր են Հայաստանի ապագա քաղաքական համակարգի ձևավորման, իրական ժողովրդավարության կայացման տեսանկյունից»,- ասաց նա:

Շահգելդյանն այս ընտրություններից դրական ակնկալիքներ ունի, նա մասնավորեցրեց` ըստ օրենքի` նվազագույնը երեք կուսակցություն պետք է լինի Ավագանիում, որպեսզի ավագանին կարողանա աշխատել. «Օրինաց երկիր»-ն ակնկալում է լինել այդ երեք քաղաքական ուժերից մեկը: Քաղաքապետի թեկնածուն կարծում է` սրանք հենց այն ընտրությունները պետք է լինեն, որոնք անհրաժեշտ են լինելու Հայաստանի Հանրապետությանը:

Լրագրողի հարցին` այն ուժերը, որոնք նախկինում ընտրակաշառքի մեջ են մեղադրվել, պահածոներ են բաժանել և այլն, այս անգամ կկարողանա՞ն ձայներ ապահովել առանց այդ ամենի, Շահգելդյանը պատասխանեց, որ չի ցանկանում առաջ անցնել ու կանխորոշել որևէ քաղաքական ուժի ստացած ձայները և քվեները:

«Պետք է ժողովուրդը որոշի, ինչպես ասում են` ժողովրդի ձայնով և Աստծո կամոք: Նույնիսկ այն քաղաքացիները, որոնք նախկինում գայթակղվել և կաշառք են վերցրել, այսօր ցանկություն ունեն նորմալ, օբյեկտիվ, արդար, մաքուր ընտրությունների»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե` ինչպե՞ս են աջակցել հեղափոխությանը, քանի որ իրենց փողոցում չեն տեսել, Շահգելդյանը նշեց, որ աջակցությունը եղել է առաջին հերթին հայտարարություններով, առավել քան 9 հայտարարություն է եղել, իրենք եղել են հանրահավաքներին, հազարավոր կուսակցականներ մասնակցել են գործընթացներին, 12-ի նկատմամբ քրգործեր են հարուցվել, բռնություն է կիրառվել:

«Մենք այսօր էլ աջակցում ենք հեղափոխությանը և աջակցելու ենք կաշառակերության, կոռուպցիայի դեմ պայքարին, մարտի 1-ի դեպքերի, քրեական հանցագործությունների բացահայտմանը, աջակցում ենք հեղափոխության գաղափարախոսությանը»,- ասաց ՕԵԿ քաղաքապետի թեկնածուն:

Շահգելդյանը կարծում է, որ իրենք Ավագանիում բարձր ներկայացվածություն կունենան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

BACK_TO_TOP