12:10 23.09.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն աշխատանքային այցով մեկնել է Լիբանան:
«Մեզ դիմավորում են Փոքրիկ Հայաստանում՝ Այնճարում: Սիրելի՛ հայրենակիցներ, մենք Լիբանանում ենք»,- գրել է նախարարը և հրապարակել տեսանյութ:
«Այս պահին գտնվում եմ հպարտ Այնճարում, դեռևս սահմանը չանցնելուն պես ես զգում եմ այս հայկականությունը: Դուք կարողացել եք պահպանել Ձեր ինքնությունը, ինչի համար ցանկանում են ծափահարել Ձեզ: Կարող է հարց առաջանալ, թե ինչու ես սեպտեմբերի 21-ը դիմավորեցի ոչ Հայաստանում, որովհետև ես Հայաստանի դեսպանն եմ սփյուռքում և սա շատ խորհրդանշական է, որ ես անկախության տոնը նշում եմ Ձեզ հետ: Մեր բազմադարյան պատմության ընթացքում հայ ժողովուրդը բազում բաների միջով է անցել, սակայն մեզ հաջողվել է նվաճել և ստեղծել մեր պետականանությունը: 1990 ականներին մեր ժողովուրդը ոտքի ելավ և այսօր ՀՀ -ն ու Արցախը 42000 քառակուսի կիլոմետր տարածքով հպարտ հայտարարում են ամբողջ աշխարհին իրենց մասին: Հեղափոխությունից հետո այսօր մենք Հայաստանում ունենք ուղիղ ողնաշարով պահանջատեր քաղաքացիներ, ովքեր իշխանությունից պահանջում են ամեն վայրկյան լինել հաշվետու, թափանցիկ և զգոն: Այսօր Հայաստանը նոր էջ է բացել իր պատմությունում: Ես՝ որպես սփյուռքի նախարար, կարևորում եմ սփյուռքի մեծ ներդրումն այս հարցում»,- ասել է նախարարն իր ելույթի ընթացքում:
Նա շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը և նշել, որ արդեն կես ժամ է, ինչ գտնվում է Այնճարում և իրեն զգում է Փոքրիկ Հայաստանում:
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...