22:42 02.04.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Ապրիլի 3-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն.
ժամը 10.30-13.00
Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Կոմիտասի փ․ 14),
ժամը 14.30-17.00
Արմավիրի մարզի Դաշտ համայնքի Մշակույթի տան հարևանությամբ (Մաշտոցի փ․ 34),
ժամը 10.30-15.00
Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ Արվեստի դպրոցի հարևանությամբ (Կոմիտասի 28):
Ապրիլի 4-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն.
ժամը 10.30-16.00
Արագածոտնի մարզի Երվանդաշատ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Սահմանապահների փ. 19),
ժամը 10.30-16.00
Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ միջպետական ճանապարհին` խանութի հարևանությամբ (9-րդ փողոց 1-ին տուն):
Ապրիլի 11-ին շրջիկ ծառայության մեքենաները կրկին կլինեն նույն վայրերում՝ ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը տրամադրելու համար։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
15:27 02.05.2025
Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ումԻ՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...
15:20 02.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...
15:14 02.05.2025
Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...
15:07 02.05.2025
Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։ Ըստ հիմնավորման՝ […] ...
14:57 02.05.2025
Մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգումըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվելու են ամբողջ տարվա ընթացքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...