Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+17.19 oC

Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել

13:35 18.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Վարկային ծրագրի նպատակներն են՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությանը Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը եւ իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:

Նշվել է, որ վարկը հիմնականում  օգտագործվելու է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով:

Փոխնախարարի տեղեկացմամբ 102,000,000 վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի:

Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին, իսկ մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2039 թվականի հուլիսի 15-ից մինչեւ 2049 թվականի հունվարի 15-ը՝ վարկի գումարի 5 տոկոս հավասարաչափ չափաբաժիններով:

Ծրագիրը գործելու է մինչեւ 2029 թվականի սեպտեմբերի 30-ը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքի նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է օրենքի նախագծի ընդունումը՝ նշելով, որ այն նպաստելու է ոլորտում  կարեւոր բարեփոխման իրականացմանը: «Կարծում եմ, որ նաեւ օգտագործելով մեր խորհրդարանական վերահսկողական գործիքները, մեր հանձնաժողովը, մյուս հանձնաժողովները, պետք է նաեւ ընթացիկ տեղեկություն ստանան, թե ինչպես է բարեփոխումն առաջ գնում, որպեսզի նաեւ վստահ լինենք, որ մասնահումները ճիշտ են կատարվում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

ԱԺ «Հայաստանե խմբակցության դիրքորոշումը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա՝ անհասկանալի է՝ նշված վարկը բյուջետայի՞ն է, թե՝ ծրագրային, ինչը խնդրահարույց է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Անդրադառնալով գործընկերների հարցադրումներին՝ նա ընդգծել է, որ բարեփոխումը բավականին մեծածավալ է, որի իրականացման համար գումարներ են անհրաժեշտ լինելու: Պատգամավորը նշել է՝ խմբակցությունը հանդիպումներ է ունեցել նաեւ մասնավոր հատվածի հետ՝ հարցը վերլուծելու, նրանցից նաեւ առաջարկներ ստանալու համար:

Եզրափակիչ ելույթում Լենա Նանուշյանն անդրադարձել է բարձրացված հարցերին, տվել պարզաբանումներ:

Համաձայնագիրը քննարկվել է Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի հերթական նիստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալն» ու «Աթլետիկոն» Լա լիգայի նոր մրցաշրջանը կարող են սկսել նախատեսվածից ուշ

16:22 15.05.2025

«Ռեալն» ու «Աթլետիկոն» Լա լիգայի նոր մրցաշրջանը կարող են սկսել նախատեսվածից ուշ

«Ռեալն» ու «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին հանդիպումները կարող են անցկացնել նախատեսվածից ուշ, գրում է As-ը։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լա լիգայում մադրիդյան ակումբների մեկնարկային երկու հանդիպումները կհետաձգի, եթե նրանք հաջող հանդես գան աշխարհի ակումբային առաջնությունում և հասնեն փլեյ-օֆֆի վերջին փուլեր։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 13-ին, իսկ Լա լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։ ...

Բացահայտվել է բնակարանային գողության դեպք. օտարերկրացին տվել է խոստովանական ցուցմունք

16:18 15.05.2025

Բացահայտվել է բնակարանային գողության դեպք. օտարերկրացին տվել է խոստովանական ցուցմունք

Ապրիլի 7-ին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Ռուբինյանց փողոցում գտնվող կացարանից գողացել են մի օտարերկրացու բջջային հեռախոս։ Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ օտարերկրացի 26-ամյա երիտասարդ: Մայիսի 13-ին` ժամը […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

16:12 15.05.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 15-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ կառավարության համար իր սեփականություն հանդիսացող ռազմական […] ...

2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում. ամսվա տվյալները

16:06 15.05.2025

2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում. ամսվա տվյալները

2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ապրիլ ամսվա եղանակային տվյալները: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում ապրիլին կազմել է 6․2 °C, որը նորմայից բարձր էր 1․0 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 91․6 մմ, նորմայից ավել էր՝ կազմելով նորմայի 132․2 %-ը։ Տեղումներով օրերը գերակշռում էին ողջ ամսվա ընթացքում և միայն առանձին օրեր շրջանների […] ...

Հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց. պարեկների կասկածը հիմնավորվել է խուզարկությամբ

16:00 15.05.2025

Հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց. պարեկների կասկածը հիմնավորվել է խուզարկությամբ

Մայիսի 13-ին` ժամը 4.30-ին, մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ծառայող 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Բյուրեղավանի և Երևանի բնակիչ 38 և 27 տարեկան երկու տղամարդու: Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ և թղթե երկու փաթեթ` սպիտակ բյուրեղանման զանգվածներով։ Ըստ […] ...

Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ Ֆիդան

15:55 15.05.2025

Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակության մի մասն այժմ գտնվում է Ստամբուլում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ «Ինչպես գիտեք, մեր նախագահը ներկայումս Անկարայում ընդունում է պարոն Վոլոդիմիր Զելենսկուն։ Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ։ Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեզ հետ է […] ...

BACK_TO_TOP