11:53 25.04.2025
ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն քննադատելով Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը։
«Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման և ճշմարտությունն ասողներին լռեցնելու երկարատև և վտանգավոր արշավ իրականացնել։ Ադրբեջանը կրկնեց հարյուրամյա վաղեմության գործողությունները և Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա 2020 թվականին և շրջափակեց այն գրեթե տասը ամսով ՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերից։ 2023 թվականին Ալիևի ռեժիմը լիովին օգտվեց այդ իրավիճակից, երբ Արցախի բնիկ հայ բնակչությունը սիստեմատիկ կերպով սովամահ էր լինում, և իրականացրեց էթնիկ զտումներ նրանց նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Շիֆը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ներկայում էլ շարունակում են սպառնալ հայ ժողովրդին։ Սենատորի գնահատմամբ՝ Ցեղասպանության վերքերը դեռ չեն սպիացել:
«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին և բոլոր նրանց, ովքեր շարունակում են սպառնալ Հայաստանին և նրա ժողովրդին։ Միայն այն դեպքում, երբ Ցեղասպանությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից, իսկ հայ համայնքին սպառնացող շարունակական վտանգները վերացվեն, մենք կարող ենք իսկապես ասել, որ հարգել ենք հարյուր տասը տարի առաջ զոհվածների հիշատակը և կանգնած ենք նրանց կողքին, որոնք այսօր էլ պահպանում են այդ հիշողությունները»,- ասել է Շիֆը։
Շիֆը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ խուսափել է Ցեղասպանության ճանաչումից, սակայն վերջապես քաջություն է ունեցել ընդունել ճշմարտությունը։
«Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ պատանդներին, հանդես գալ հայերի՝ Արցախ անվտանգ վերադարձի օգտին և ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և մշակութային վայրերի ավերման ու պղծման վրա ։
Միացյալ Նահանգները պետք է նաև կոչ անի անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից, աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը, ապահովի Հայաստանի սահմանների միջազգային մոնիտորինգը և օգնի Հայաստանին անվտանգության ապահովման հարցում։
Չնայած այն փորձություններին, որոնց բախվել է և շարունակում է բախվել հայ ժողովուրդը՝ նրա հավատը, վճռականությունն ու գոյատևելու կամքը չի կոտրվել։ Հայ ժողովուրդը հաղթահարել է հսկայական դժվարություններ ու կրել կորուստներ, սակայն մնում է ուժեղ և ըմբոստ։
Ուս ուսի տված՝ մեր համայնքում և ԱՄՆ Սենատում, ես միշտ կանգնած եմ լինելու հայ համայնքի կողքին»,- եզրափակել է Շիֆը։
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...
12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...