Քննարկվել է պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Քննարկվել է պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը

19:48 25.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծով:

Նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ապրիլի 25-ի նիստում ներկայացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:

Զեկուցողի խոսքով ԱԺ որոշման նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է 2025 թվականի մարտի 20-ին ԱԺ միջանցքում ցուցաբերած ԱԺ պատգամավորի վարքը քննելու համար:

«Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, 2025 թվականի մարտի 20-ին ԱԺ միջանցքում սեռի հիմքով խտրական վերաբերմունք դրսեւորելով, վիրավորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին: Նա նաեւ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել»,- նշել է Թագուհի Թովմասյանը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն անհրաժեշտություն են համարել նման դեպքերը բացառելու նպատակով ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը եւ տալու եզրակացություն՝ նման վարքի կրկնությունը բացառելու նպատակով:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը նշել է, որ շատ խիստ է վերաբերվում ցանկացած պատգամավորի էթիկային ու վարքագծին: Պատգամավորն ընդգծել է, որ առաջիկայում ստեղծվելու է էթիկայի մշտական հանձնաժողով, որում էլ կքննվեն նման հարցերը, իսկ մինչ այդ առաջարկել է զերծ մնալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարից:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում նշել է, որ ժամանակավոր հանձնաժողովը լինելու է մեծամասնության հանձնաժողովը, եւ ավելի նպատակահարմար է ունենալ էթիկայի հարցերով մշտական հանձնաժողով: Նա ընդգծել է, որ հանդես են գալու օրենսդրական առաջարկով՝ նման հանձնաժողով ունենալու համար:

Հանձնաժողովը քվեարկությամբ չի հաստատել որոշման նախագիծը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

12:24 30.04.2025

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

12:20 30.04.2025

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

12:12 30.04.2025

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...

SHANTNEWS

12:00 30.04.2025

SHANTNEWS

Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:52 30.04.2025

Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Ըստ նրա` փաթեթում թմրանյութ էր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննվեց նրա բնակարանը։ Արդյունքում հայտնաբերվեց 190 գրամից ավելի […] ...

Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի

11:43 30.04.2025

Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի

Միացյալ Նահանգները կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, եթե այն կանգ առնի, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիմա ժամանակն է, որ երկու կողմերն էլ ներկայացնեն առաջարկներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը, եթե առաջընթաց չլինի, ապա մենք՝ միջնորդներս, կհեռանանք այս գործընթացից», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե հակամարտության […] ...

BACK_TO_TOP