Երևանցիները հաստատեցին գործադիր իշխանության բարձր վարկանիշը. Ալեքսանդր Իսկանդարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Երևանցիները հաստատեցին գործադիր իշխանության բարձր վարկանիշը. Ալեքսանդր Իսկանդարյան

14:41 24.09.2018

Այսօր Երևանի ավագանու ընտրություններին է անդրադարձել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է, որ ակնկալում էր մոտավորապես այնպիսի արդյունք, ինչպիսին գրանցվեց: Մի փոքր ավելի էր Իսկանդարյանը գնահատում ԲՀԿ-ի հնարավորությունները և մի քիչ պակաս արդյունք էր սպասում «Իմ քայլը» դաշինքից: Իսկանդարյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի՝ իր կանխատեսածից մի փոքր ցածր արդյունքը վերջին 1-2 օրերի իրադարձությունների հետևանք էր:  Քաղաքագետը մանրամասնել է, որ խոսքը ԲՀԿ-ում կատարված խուզարկությունների մասին է:  Բայց դա կարևոր չէ՝ նշել է Իսկանդարյանն ու իր տեսանկյունից կարևոր կետերն առանձնացրել:

«Առաջինը՝ ներկայիս գործադիր իշխանությունների բարձր լեգիտիմությունն է: Սա զուտ քաղաքային ընտրություններ չէին, սա վստահության ընտրություններ էին:  Առաջին ընտրությունները գործադիր իշխանությունների փոփոխությունից հետո ապացուցեցին, որ առնվազն երևանցիները հաստատեցին նոր իշխանությունների բարձր վարկանիշը: Երկրորդը՝ ես սպասում էի նման մասնակցություն: Առհասարակ քաղաքային ընտրություններին բարձր մասնակցություն չի գրանցվում: Նախորդ ընտրություններին մասնակցությունն ավելի քիչ էր: Բայց կրկնեմ՝ սա միայն քաղաքային ընտրություններ չէին: Երրորդը՝  սա նաև մրցակցային ընտրություններ չէին, քանի որ բոլոր գիտեին, թե ինչ արդյունք է լինելու: Իսկ դա, որպես կանոն, ազդում է մասնակցության վրա: Այն հատվածը, որը չի հավատում իր թեկնածուի հաղթանակին, չի գնում ընտրության»,- նշել է Իսկանդարյանը:

Քաղաքագետն անդրադարձել է նաև ռեսուրսների ներգրավման հարցին: Վարչական ռեսուրսի ներգրավում եղել է: Իսկանդարյանը նկատի ունի վարչապետի ակտիվ մասնակցությունը նախընտրական գործընթացներին: Իսկ ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցի վերաբերյալ պատասխանը միանշանակ է: Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, թե մարդկանց այս ընտրություններին չեն վճարել ու չեն բերել տեղամասեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP