Էստոնիան կհյուրընկալի Siil 2025 խոշորագույն միջազգային զորավարժությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Էստոնիան կհյուրընկալի Siil 2025 խոշորագույն միջազգային զորավարժությունները

09:00 05.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Էստոնիայի պաշտպանության ուժերի և դաշնակից ուժերի խոշորագույն համատեղ զորավարժությունները՝ Siil 2025, տեղի կունենան մայիսի 5-23-ը։ Զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 16000 զինվոր Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Կանադայից, դիտորդներ և հրահանգիչներ Ճապոնիայից, Իսրայելից և Ուկրաինայից։ Այս մասին հայտնում են Էստոնիայի պաշտպանության ուժերը։

«Զորավարժությունների հիմնական նպատակն է դաշնակիցների հետ համագործակցությամբ Էստոնիայի և տարածաշրջանային պաշտպանական պլանների հիմնական առաջադրանքների իրականացումը, ինչպես նաև Պաշտպանության ուժերի և դաշնակից ստորաբաժանումների մարտունակության ստուգումը:

«Siil 2025»-ի շրջանակներում այս տարի հատուկ ուշադրություն է դարձվելու լրացուցիչ դաշնակցային ստորաբաժանումների Էստոնիա ներմուծմանը, ինչպես նաև այդ ստորաբաժանումների ընդունմանը և ինտեգրմանը Էստոնիայի դիվիզիային անմիջական մարտական ​​պատրաստվածությամբ», – ասվում է Էստոնիայի պաշտպանության ուժերի հայտարարության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ Siil 2025-ի շրջանակներում հիմնական մարտական ​​ուսուցման միջոցառումները տեղի կունենան Էստոնիայի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան հատվածներում, Պաշտպանության ուժերի մի շարք զորավարժարաններում և դրանց շրջակայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան

14:35 05.05.2025

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն արդեն նախնական խոսակցություններ, քննարկումներ համաձայնեցված համաձայնագրի ստորագրման շուրջ։ «Այո, քննարկումներ կան, քննարկումները շարունակվում են: Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ պրոցեսին, բայց քննարկումները կան ու շատ […] ...

Կրթության և մշակութային իրավունքները՝ ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի շրջանակում

14:27 05.05.2025

Կրթության և մշակութային իրավունքները՝ ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի շրջանակում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած ՀՀ ներկայացրած 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը: ՀՀ 4-րդ շրջանի ազգային զեկույցն անդրադարձել է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին, մասնավորապես՝ կյանքի, ազատության և անվտանգության, կրթության […] ...

Պատրաստ են Երևանի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը

14:20 05.05.2025

Պատրաստ են Երևանի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը

Երևանի քաղաքապետարանի կողմից պատվիրված և պատրաստ են արդեն մայրաքաղաքի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին

14:13 05.05.2025

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Խոսքը վերաբերում է փոխարկելի փոխառություններին, երբ բաժնետիրական ընկերություններն իրենց ստեղծման սկզբնական շրջանում հնարավորություն են ունենում որպես աշխատավարձ վճարելու նաեւ բաժնետոմսեր ու բաժնեմասեր: Մանրամասները՝ հղմամբ: […] ...

Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե ընտրություններն անցկացվեն նույնիսկ այս ուրբաթ, ՔՊ-ն հաղթելու է

14:07 05.05.2025

Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե ընտրություններն անցկացվեն նույնիսկ այս ուրբաթ, ՔՊ-ն հաղթելու է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ եթե այս ուրբաթ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթելու է՝ 50+1 տոկոս ձայներ հավաքելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց՝ անդրադառնալով ընդդիմության կողմից վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության վերաբերյալ հարցին: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 2021 թվականին տեղի են ունեցել ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած […] ...

Քննարկվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունը

14:03 05.05.2025

Քննարկվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունը

Նախաձեռնությունը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախարարի խոսքով փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության […] ...

BACK_TO_TOP