14:03 05.05.2025
Նախաձեռնությունը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Նախարարի խոսքով փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններից:
«Գործող օրենսդրությամբ բացակայում են սպառողների շահերի պաշտպանության վարչաիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումներ, ինչպես նաեւ առկա չէ սպառողների շահերի դեմ ուղղված անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու եւ պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություններով օժտված կենտրոնական մարմին»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ չկան սպառողների դեմ ուղղված անարդար, մոլորեցնող եւ ագրեսիվ առեւտրային գործելակերպն արգելող կարգավորումներ, բացակայում են ապրանքի միավոր գնի ներկայացման կանոններն ու սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումները:
Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ նախաձեռնությամբ նախատեսվել են կարգավորումներ վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով: Մասնավորապես՝ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով սահմանվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունը որպես սպառողների պաշտպանության կենտրոնական եւ կոնտակտային հիմնական մարմին: Նաեւ ամրագրվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ ներառյալ սպառողների դեմ անարդար առեւտրային գործելակերպի ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսեւորումները: Նախատեսվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների հարուցման առիթների քննարկման եւ վարույթների քննության առանձնահատկությունները: Սահմանվել է պատասխանատվություն՝ սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար:
Ըստ նախարարի՝ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով ամրագրվել է սպառողների իրավունքների պաշտպանության շրջանակում հիմնարար նշանակություն ունեցող սպառողի ազատ ընտրության իրավունքը, սահմանվել են մի շարք հիմնարար նշանակություն ունեցող նոր հասկացություններ:
Նախաձեռնությամբ սահմանվել են նաեւ այլ կարգավորումներ:
«Կարեւորում ենք «Զգուշացման ինստիտուտի» մեխանիզմի ներդնումը: Ներդրվել են իրավական այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ավելի քիչ վարչարարության իրականացմամբ կանխել իրավախախտումները կամ հասնել դրանց վերացմանըե,- ընդգծել է Գեւորգ Պապոյանը եւ հավելել, որ ներկայացված փաթեթի ընդունմամբ մի կողմից կձեւավորվի սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ, մյուս կողմից մեր երկիրը կապահովի ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած ու այս փուլով նախատեսված պարտավորությունների կատարումը:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկներ է ներկայացրել ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը, որոնք հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Գեւորգ Պապոյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովի փոխնախագահ, նիստը վարող Բաբկեն Թունյանն առաջարկել է նախաձեռնության վերաբերյալ բարձրաձայնած դիտարկումներին անդրադառնալ առաջիկայում կայանալիք աշխատանքային քննարկման շրջանակում:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...