Մեքսիկայի Չիապաս նահանգում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Տեոպիսկա քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է մոտ 16,2 հազար մարդ։ Օջախը գտնվել է 261 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։