17:12 24.09.2018
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ շատ տրամաբանական կլինի, որ Երանի ավագանու ընտրությունների արդյունքները ելակետային լինեն խորհրդարանական ընտրությունների համար: Ըստ Իսկանդարյանի՝ ռացիոնալ է, որ հասարակական աջակցության այսպիսի պայմաններում խորհրդարանական ընտրությունները լինեն, որքան հնարավոր է շուտ: Քաղաքագետը շուտափույթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը շատ բարձր է համարում և նշում, որ խնդիրը միայն տեխնիկական է:
«Քաղաքական կամքի դրսևորմամբ և հասարակության լայն շերտերի աջակցությամբ այդ խնդիրը լուծելի է: Ներկայումս Փաշինյանի և նրա համակիրների դիմաց ոչ ոք կանգնած չէ: Դա, իհարկե, այդպես չի մնա: Շատ բարձր վարկանիշը շատ երկար ժամանակ չի կարող պահպանվել: Էյֆորիան էլ այնպիսի հատկություն ունի, որ չի կարող երկար պահպանվել: Բայց դա այսօրվա հարց չէ, դրա համար ես կարծում եմ, որ ներկայիս իշխանությունները, քանի դեռ բարձր հեղինակություն ունեն, պետք է ձգտեն որքան հնարավոր է շուտ անցկացնել խորհրդարանական ընտրությունները»,- նշել է Իսկանդարյանը:
Անդրադառնալով մյուս կուսակցություններին՝ Իսկանդարյանն ասել է թե կես տարում չի կարող լուրջ քաղաքական ուժ ձևավորվել: Ինչ մնում է ՀՀԿ-ին, ապա, քաղաքագետի բնորոշմամբ՝ «խմբակցությունը կա, իսկ կուսակցություն չկա», և հարց է՝ կկարողանա՞ն արդյոք հանրապետականները հաղթահարել անցողիկ շեմը, եթե նույնիսկ ընտրությունները ոչ թե առաջիկայում, այլ գարնանն անցկացվեն:
18:41 20.08.2025
Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնասՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից, մի խումբ անձանց օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, […] ...
18:28 20.08.2025
Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ըՕգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ […] ...
18:18 20.08.2025
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանըԿառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...
18:13 20.08.2025
Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասինՌոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...
17:52 20.08.2025
Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումներըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...