Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում 100-ից ավելի մահվան մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում 100-ից ավելի մահվան մասին

08:42 23.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, մոտ 250-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի հիվանդանոցներ են տեղափոխվել 247 վիրավոր և 107 մահացածի մարմին, այդ թվում՝ փլատակներից դուրս են բերվել ավելի վաղ զոհված 3 մարդու մարմիններ։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին հակամարտության սրումից ի վեր Գազայում մահացածների ընդհանուր թիվը հասել է 53,762-ի, ևս 122,197 մարդ վիրավորվել է։ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր զոհերի թիվը հասել է 3613-ի, վիրավորվել է 10156 պաղեստինցի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

21:16 23.05.2025

Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

Սյունիքի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: «Հորիզոնի» նկարահանող խումբը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ երկու օր եղել է Սյունիքի մարզում, հետևել շինաշխատանքներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմից» մեդալների պակասի համար

21:06 23.05.2025

ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմից» մեդալների պակասի համար

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել «Տոտենհեմ» ակումբից 2024/2025 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակչի պարգևատրման արարողության ժամանակ մեդալների պակասի համար։ Թիմի ավագ Սոն Հյոն Մինը ու ևս երկու խաղացողներ մեդալ չէին ստացել՝ կազմակերպչական բացթողման պատճառով։ Սոնը գավաթը բարձրացրել էր առանց մեդալի։ «Ցավով նշում ենք, որ պարգևատրման ժամանակ բեմում բավարար մեդալներ չեն եղել՝ խաղացողների թվի անսպասելի անհամապատասխանության պատճառով։ […] ...

Փրկարարները գտել են որոնվող քաղաքացուն

20:54 23.05.2025

Փրկարարները գտել են որոնվող քաղաքացուն

Մայիսի 23-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել է «Եղնիկասար» կոչվող հանդամասում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության […] ...

Լավրով. Ռուսաստանը պատրաստ է ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, ռազմագերիների փոխանակումից հետո

20:45 23.05.2025

Լավրով. Ռուսաստանը պատրաստ է ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, ռազմագերիների փոխանակումից հետո

Ռուսական կողմը պատրաստ կլինի Ուկրաինային ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, հենց որ ռազմագերիների փոխանակումն ավարտվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան այժմ ակտիվորեն աշխատում է պայմանավորվածությունների երկրորդ մասի վրա, որը նախատեսում է կողմերից յուրաքանչյուրի կողմից փաստաթղթի նախագծի պատրաստում, որտեղ ուրվագծվում են «կայուն, երկարաժամկետ, համապարփակ կարգավորման համաձայնագրի […] ...

ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

20:34 23.05.2025

ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Մայիսի 23-ին, ժամը 12:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Փրկարարները եղնիկին դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրանցքից

20:26 23.05.2025

Փրկարարները եղնիկին դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրանցքից

Մայիսի 23-ին, ժամը 15:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրանցքը եղնիկ է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից և հանձնել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի։ ...

BACK_TO_TOP