Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+31.09 oC

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարները

18:45 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան համագործակցությունն ու բարեկամությունը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում փոխհամագործակցության ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես անդրադարձել են միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին, այդ թվում՝ ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրերին, համատեղ կրթագիտական նախաձեռնությունների իրականացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության և գյուղատնտեսության բնագավառներում:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ բուհերում օտարերկրյա դիմորդների ընդունելությանը, նշվել է, որ օտարերկրյա դիմորդների հանար ընթացակարգային փոփոխություն է եղել: Ըստ նախարարի՝ կրթության որակի շարունակական բարձրացմանը զուգահեռ աշխատանքներ են իրականացվում ընթացակարգերի պարզեցման, առավել թափանցիկ գործընթաց իրականացնելու ուղղությամբ՝ նաև օտարերկրյա ուսանողների համար Հայաստանի բարձրագույն կրթությունն առավել հասանելի դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, նրանք կարող են իրենց ընդունելության հայտերն ու փաստաթղթերը ներկայացնել «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ նախապես գրանցվելով այդ համակարգում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է նաև Ակադեմիական քաղաք ծրագիրը՝ կարևորելով միջազգային գործընկերների համագործակցությունն ու լավագույն փորձի տեղայնացումը:

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան ևս կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ անդրադառնալով նաև մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերին: Մասնավորապես նշվել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունենում Հնդկաստանում տեղի ունեցող Սուրաջկունդի միջազգային արհեստների ամենամյա փառատոներին` ներկայացնելով հայկական հարուստ ու բազմաբնույթ մշակույթը, այդկերպ խթանելով միջազգային մշակութային երկխոսությունը, համագործակցությունն ու ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակումը: Առանձնակի կարևորվել է համատեղ կինոարտադրության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև երիտասարդության ոլորտում համատեղ փառատոների, համաժողովների անցկացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում եմ ներկայացրել․ Արամ Հովհաննիսյան

14:34 02.06.2025

Ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում եմ ներկայացրել․ Արամ Հովհաննիսյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Այս մասին նշված է նրա ուղերձում։ «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի ծառայողներ, Ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում եմ ներկայացրել։ Ոստիկանությունում ծառայությանս երեք տասնյակից ավելի տարիների ընթացքում ձեզանից շատերի հետ երկար ճանապարհ եմ անցել՝ պայքարելով հանցավորության դեմ, ապահովելով երկրի ներքին կայունությունը, պաշտպանելով հասարակական կարգը, մեր քաղաքացիների […] ...

Գորիսը կրկին կդառնա խաչմերուկ, ֆրանսիական կողմի ներկայությունն այստեղ նշանակալի է. Օլիվիե Դըկոտինյի

14:27 02.06.2025

Գորիսը կրկին կդառնա խաչմերուկ, ֆրանսիական կողմի ներկայությունն այստեղ նշանակալի է. Օլիվիե Դըկոտինյի

Գորիսը քաղաք է, որը գտնվում է Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում, ունի ռազմավարական նշանակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց  ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ընթացքում: «Այս կարևոր պահին ձեր բոլորի ներկայությունն այստեղ՝ Գորիսում, ապացույցն է այն իրողության, որ Գորիսն ունի ռազմավարական նշանակություն։ Այն մի քաղաք է, որը […] ...

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողի

14:12 02.06.2025

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները, համագործակցելով Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի գործընկերների հետ, մայիսի 29-ին՝ ժամը 20.35-ին, օդանավակայանում հայտնաբերել են Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդու: Ապրիլի 17-ից նա հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...

Բացվել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

14:05 02.06.2025

Բացվել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Հունիսի 2-ին հանդիսավությամբ, երկու երկրների դեսպանների ու բարձրաստիճան բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ բացվել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Գորիսում Ֆրանսիայի […] ...

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

13:59 02.06.2025

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բնակչության հետ տարված բացատրական աշխատանքը արդյունք է տվել մայիսի 29-ին։ Պատերազմի մասնակից մի տղամարդ Արարատ քաղաքի գերեզմանատան ճանապարհին ապօրինի զենք-զինամթերք էր թողել ու զանգահարել ոստիկանություն։ Նշված տարածքում իրավապահները հայտնաբերել են «Դրագունովի» դիպուկահար հրացան, նռնակ և 50-ից ավելի փամփուշտ։ «Կրկին հորդորում ենք, ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության պատվիրակությանը

13:51 02.06.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 2-ին ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան գործընկերությունների հարցերով վարչության ղեկավար Մաթիաս Ֆոլերտի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման […] ...

BACK_TO_TOP