ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+23.09 oC

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես

11:07 01.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես:

«Համաշխարհային ցուցահանդեսն անցկացվում է դեռ 1851 թվականից՝ ամեն հինգ տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում: Այն հնգամյակի ամենակարեւոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության եւ ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները:

Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր:

Հակոբ Արշակյանը շրջել է Հայաստանի «Այսօրվա եւ վաղվա սյուները» խորագիրը կրող տաղավարով: Այն ներկայացնում է Հայաստանի խոշորագույն նորարարական նախագծերը, պատմամշակութային ժառանգությունը, բարենպաստ ներդրումային պայմանները եւ, իհարկե, ապագային միտված կրթական նախաձեռնությունները? Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

23:47 02.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

23:43 02.06.2025

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

23:39 02.06.2025

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

Հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

Երևանի ու Մադրիդի քաղաքապետները քննարկել են համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը

23:34 02.06.2025

Երևանի ու Մադրիդի քաղաքապետները քննարկել են համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը

Երևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այս գործընկերությունը կնպաստի […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 26-ից հունիսի 1-ը

23:26 02.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 26-ից հունիսի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.75 մ (01.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած […] ...

Երևանի ավագանու անդամների տեղում այսօր աշակերտներն էին

23:19 02.06.2025

Երևանի ավագանու անդամների տեղում այսօր աշակերտներն էին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի օրենսդիր մարմնի դերում այսօր 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նախապես ուղարկված 69 զեկույցներից՝ աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների կողմից ընտրվել էին լավագույն […] ...

BACK_TO_TOP