10:00 03.06.2025
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։
«Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդի օդանավակայանի վրա՝ (Բեն Գուրիոն) օգտագործելով «Զուլֆիկար» տիպի բալիստիկ հրթիռ»,-ասել է նա ապստամբներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։
Սարիայի խոսքով՝ գործողությունը «հաջողությամբ հասել է իր նպատակին»։ Նա պնդել է, որ հրթիռային հարվածի հետևանքով օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է։
Երկուշաբթի օրը Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները որսացել են Եմենից արձակված ևս մեկ հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ։
14:16 06.06.2025
Իրաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 4-ի գիշերը՝ ժամը 4․20-ին, Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և բաժին են տարել օտարերկրացի 35-ամյա տղամարդու: Նա 2024 թվականից սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր Իրաքի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախազությանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
14:02 06.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 67-ամյա տղամարդը հայտնաբերվել էՄայիսի 12-ին տեղեկացրել էինք Գյումրու բնակիչ 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին նա հայտնաբերվել է Երևանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […] ...
13:58 06.06.2025
Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովըԱյսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը։ Համաժողովի շրջանակներում զուգահեռաբար տեղի են ունենում մի քանի պանելային քննարկումներ, որոնց մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Արմեն Սիմոնյանը և Վարդան Կոստանյանը։ Սիմոնյանը մասնավորապես մասնակցում էր «Համագործակցության նոր հնարավորություններ երկկողմ ծրագրերի իրականացման շրջանակներում» խորագրով կլոր սեղան քննարկմանը, որի ժամանակ […] ...
13:54 06.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է Հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար: Հանրապետության նախագահը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր […] ...
13:49 06.06.2025
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական մի շարք մարմինների` 2024 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշներըՀունիսի 6-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական մի շարք մարմինների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Վարչապետի աշխատակազմին 2024 թվականի […] ...
13:41 06.06.2025
ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ ՍիմոնյանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների […] ...