13:28 11.06.2025
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությանը միտված շարունակական բարեփոխումները և դրանցով պայմանավորված՝ աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Կոմիտեն հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն կառույցի թափուր հաստիքային միավորները՝ քաղաքացիական ծառայության (այդ թվում՝ իրավաբան մասնագետներ) և տեխնիկական սպասարկման ապահովման: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից:
Արդյունքում՝ կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, Հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան թափուր հաստիքները զբաղեցնելու համար սեղմ ժամկետներում մասնագետների ընտրություն կատարել և Կոմիտեի աշխատանքներին ներգրավել արհեստավարժ ու բանիմաց կադրերի, ովքեր կնպաստեն կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին։
Փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կադրային բանկում ներառելու համար»:
Կոմիտեի կողմից կդիտարկվեն թեկնածությունները, և տվյալ աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուները, ըստ անհրաժեշտության, կհրավիրվեն հարցազրույցի:
18:47 13.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը18:47 13.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան և Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ Հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացումն […] ...
18:42 13.06.2025
Netflix-ը ՊՍԺ-ի մասին ֆիլմ կնկարիՀանրահայտ Netflix ընկերությունը փաստագրական սերիալ կթողարկի ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթական մրցաշրջանի մասին, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ ֆիլմը պատմելու է ակումբի ներքին խոհանոցի և Չեմպիոնների լիգայում գրանցած տրիումֆի մասին: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա աշխարհի ակումբային առաջնությունից հետո: ...
18:38 13.06.2025
Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետՆկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. 🔹էլեկտրոնային հասցեով ([email protected]), 🔹սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, 🔹ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966): ...
18:32 13.06.2025
ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք. ԱԱԾ-ն՝ Բաքվի օդանավակայանում հայտնված ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի մասինԻրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: «Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել […] ...
18:24 13.06.2025
Բենիտեսը կարող է գլխավորել Իտալիայի հավաքականըՀանրահայտ իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի գործակալներն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային (FIGC) առաջարկել են ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկել իրենց հաճախորդին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: 65-ամյա մասնագետն անգործ է 2024 թվականից, իսպանական «Բետիսից» հեռանալուց հետո: Ավելի վաղ նշվել էր, որ FIGC-ը գլխավոր մարզչի հիմնական թեկնածու է համարում Ջենարո Գատուզոյին: ...
18:18 13.06.2025
Իրանում հայտարարել են, որ Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունըԻրանը կցուցադրի իր «միջուկային հզորությունը» Իսրայելին՝ ի պատասխան հրեական պետության կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումների, ասվում է Իրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի հայտարարության մեջ։ Համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ ուրբաթ առավոտյան Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է համալսարանի հինգ պրոֆեսոր։ «Այս հանցագործությունը անպատասխան չի մնա։ Մենք վրեժ կլուծենք նրանց համար։ Երբ ճնշված […] ...