13:48 11.06.2025
Հունիսի 11-ին շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
Շրջակա միջավայրի նախարարության բյուջեի կատարողականը ներկայացրել է նախարար Հակոբ Սիմիդյանը: Հաստատված բյուջեն 9.8 մլրդ դրամ է եղել, իսկ ճշգրտվածը՝ 11.1 մլրդ դրամ: Կատարողականն առանց դրամաշնորհների շուրջ 91 տոկոս է կազմել, իսկ դրամաշնորհներով՝ 83 տոկոս:
Նախարարության ապարատի եւ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի պահպանման ծախսերը կազմել են 1.3 մլրդ դրամ, կատարողականը՝ 99.2 տոկոս, նախարարության ենթակա մարմինների՝ 10 ՊՈԱԿ-ների ծախսերը՝ 3.1 մլրդ դրամ:
Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող ՊՈԱԿ-ներին հատկացվել է 1.4 մլրդ դրամ, ճշգրտված բյուջեն եղել է 653 մլն դրամ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում 1.3 մլրդ է դրամ է հաստատած բյուջեն եղել, ճշգրվածը՝ 494 մլն դրամ:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի բյուջեն 246 մլն դրամ է կազմել, կատարողականը՝ 98 տոկոս:
«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի բյուջեն կազմել է 1.7 մլրդ դրամ, կատարողականը՝ 98.7 տոկոս:
«Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրով հատկացվել է 15.4 մլն դրամ է, ծախսը կազմել է 6.2 մլն դրամ: Փորձագիտական գործընթացում լրամշակման անհրաժեշտություն է առաջացել, որով էլ պայմանավորված ծախսը փոխվել է:
«Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագրի կատարումից խոսելով՝ նախարարը տեղեկացրել է, որ անցկացվել է մրցույթ եւ 2 տեղամասում է հաղթող եղել: Երկու տեղամասի հաղթող կազմակերպությունը, սակայն, չի կարողացել կատարել պարտականությունները: «Սեւան» ազգային պարկն այս միջոցառման շրջանակում շուրջ 19 հեկտար մաքրման աշխատանք է կատարել: Հակոբ Սիմիդյանի խոսքով փորձը ցույց է տալիս, որ այս միջոցառման շրջանակում մրցութային գործընթացները հիմնականում տապալվում են, ուստի այս միջոցառման առումով 2025 թվականի բյուջեում վերադասավորումներ են արվել:
«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամին» 495 մլն-ի դրամաշնորհ է տրամադրվել: 2024 թվականին Սեւանա լիճ է բաց թողնվել 87.300 հատ ամառային իշխանի մանրաձուկ եւ 302.000 հատ գեղարքունի տեսակի մանրաձուկ: Այս տարի բաց է թողնվել 38.800 հատ ամառային եւ 36.000 հատ գեղարքունի տեսակի մանրաձուկ: Նախարարի խոսքով տարեվերջին այս թիվը 520.000 կհատի, իսկ առհասարակ 1 մլն-ի հասցնելու նպատակ կա:
Հաջողություն կա նաեւ Սեւանի կողակի վերականգնման ուղղությամբ. շուրջ 2000 հատ մայրական առանձնյակ է ձեռք բերվել: Առաջիկայում նաեւ կողակի արտադրության, վերարտադրության եւ Սեւանա լիճ բացթողնման գործընթաց կսկսվի:
«Անտառների կառավարում» ծրագրով բյուջեն 4.5 մլրդ դրամ է եղել, կատարողականը` 4.1 մլրդ:
Էկոպարեկային ծառայության բյուջեն 2.3 մլրդ է կազմել: Անտառների վերականգնման եւ այդ աշխատանքների իրականացման համար տրամադրվել է 839.6 մլն դրամ:
2024 թվականին «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» միջոցառման շրջանակում 5 ազդակիր համայնքում 271 մլն դրամի բնապահպանական եւ առողջապահական ծրագրեր են իրականացվել:
Ընթացիկ 29 միջազգային դրամաշնորհային ծրագրեր են եղել, որոնց ընդհանուր գումարը կազմել է 100 մլն դոլար: 11 նոր ծրագրեր են ներկայացվել Կանաչ կլիմայի հիմնադրամին եւ Հարմարվողականության հիմնադրամին:
Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
18:32 13.06.2025
ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք. ԱԱԾ-ն՝ Բաքվի օդանավակայանում հայտնված ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի մասինԻրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: «Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել […] ...
18:24 13.06.2025
Բենիտեսը կարող է գլխավորել Իտալիայի հավաքականըՀանրահայտ իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի գործակալներն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային (FIGC) առաջարկել են ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկել իրենց հաճախորդին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: 65-ամյա մասնագետն անգործ է 2024 թվականից, իսպանական «Բետիսից» հեռանալուց հետո: Ավելի վաղ նշվել էր, որ FIGC-ը գլխավոր մարզչի հիմնական թեկնածու է համարում Ջենարո Գատուզոյին: ...
18:18 13.06.2025
Իրանում հայտարարել են, որ Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունըԻրանը կցուցադրի իր «միջուկային հզորությունը» Իսրայելին՝ ի պատասխան հրեական պետության կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումների, ասվում է Իրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի հայտարարության մեջ։ Համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ ուրբաթ առավոտյան Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է համալսարանի հինգ պրոֆեսոր։ «Այս հանցագործությունը անպատասխան չի մնա։ Մենք վրեժ կլուծենք նրանց համար։ Երբ ճնշված […] ...
18:14 13.06.2025
Գլաձորի բնակիչը որսորդական հրացաններ է հանձնել Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժինՀունիսի 11-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում: Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի 48-ամյա բնակիչը Սիսիանի բաժնի ծառայողներին է ներկայացրել 16 մմ տրամարափի «ՏՕԶ» տեսակի երկփողանի երկու հրացան: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
18:07 13.06.2025
ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ինՀունիսի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ին: Հարց ու պատասխանի ձևաչափով ընթացող քննարկման ժամանակ ԱԽ քարտուղարը պատասխանելով իրեն ուղղված հարցերին նշել է, որ հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու զարգացումները՝ տարածաշրջանը կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերի առջև: Քարտուղարը հավելել է նաև, որ Հայաստանի շարունակական ջանքներն […] ...