15:35 11.06.2025
2024 թվականին Երեւանի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ կամ 103,1 տոկոս՝ բյուջեի պլանավորման նկատմամբ փաստացի կատարողական: Սեփական եկամուտները կատարվել են 113,1 տոկոսով, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել, ինչը կազմել է 71 մլրդ 199 մլն դրամ: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը 2023 թվականի ցուցանիշից ավելի է 21 մլրդ 100 մլն դրամով: Այս մասին ասել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի համապատասխան մասի վերաբերյալ զեկույցը:
Պետական բյուջեից Երեւան քաղաքին տրամադրվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները, կազմել են 955 մլն դրամ, իսկ պետության կողմից ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները նախատեսված 34 մլրդ դրամի փոխարեն փաստացի մուտքագրվել է 30 մլրդ դրամ:
Որոշակիորեն նվազել են նաեւ հատկացվող դոտացիաները:
2024 թվականին իրականացվել է 113,7 մլրդ դրամի ծախս, ինչը նախատեսվածի 94,5 տոկոսն է: Քաղաքապետի գնահատմամբ սա վերջին ժամանակաշրջանի համար ռեկորդային ցուցանիշ է:
Տիգրան Ավինյանը մանրամասն ներկայացրել է մայրաքաղաքում կատարված աշխատանքներն ու բարեփոխումները, անդրադարձել նաեւ ընթացող ծրագրերին:
Զեկույցն ամփոփելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, գերակատարվել են սեփական եկամուտները, ինչպես նաեւ իրականացվել են ռեկորդային ծավալի աշխատանքներ:
Քաղաքապետը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հունիսի 11-ին համատեղ նիստն անցկացրել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները:
18:57 13.06.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալի հետՀունիսի 13-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի՝ բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված […] ...
18:52 13.06.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին: ...
18:47 13.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան և Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ Հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացումն […] ...
18:42 13.06.2025
Netflix-ը ՊՍԺ-ի մասին ֆիլմ կնկարիՀանրահայտ Netflix ընկերությունը փաստագրական սերիալ կթողարկի ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթական մրցաշրջանի մասին, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ ֆիլմը պատմելու է ակումբի ներքին խոհանոցի և Չեմպիոնների լիգայում գրանցած տրիումֆի մասին: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա աշխարհի ակումբային առաջնությունից հետո: ...
18:38 13.06.2025
Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետՆկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. 🔹էլեկտրոնային հասցեով ([email protected]), 🔹սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, 🔹ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966): ...
18:32 13.06.2025
ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք. ԱԱԾ-ն՝ Բաքվի օդանավակայանում հայտնված ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի մասինԻրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: «Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել […] ...