Ճամբարակի փլուզված շենքում աշխատանքները շարունակում են փրկարարները և կարիքները գնահատող աշխատանքային խումբը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+31.09 oC

Ճամբարակի փլուզված շենքում աշխատանքները շարունակում են փրկարարները և կարիքները գնահատող աշխատանքային խումբը

16:51 11.06.2025

Ինչպես արդեն տեղեկացվել է, հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել՝ Ճամբարակ քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներ, փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբեր, հոգեբանական աշխատանք իրականացնող ծառայողներ։

Տեղեկացվել է նաև, որ նշված փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն, որն ուղեկցվել է փլուզումով։ Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, մասամբ՝ նաև կից մուտքի բնակարաններ։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մեծաքանակ ուժեր Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, մարզային փրկարարական վարչություններից, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից։ Տեղում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Զոհերի թիվը հասել է չորսի․ ժամը 14։48-ի դրությամբ փրկարարները հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել տղամարդու դի։

Պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Կազմակերպվել է է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, վաղ առավոտյան Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների վերացման կապակցությամբ մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում։

Մարզպետի որոշմամբ անմիջապես ստեղծվել է կարիքները գնահատող աշխատանքային խումբ, որն արդեն մի քանի ժամ է՝ աշխատում է դեպքի վայրում։
Ժամը 16։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ճամբարակի համայնքապետարանի ուժերով աշխատանքային խումբը իրականացնում է վթարված շենքի բնակիչների տեղավորման, կացարաններով ապահովման աշխատանքներ, կազմակերպում նրանց սննդի, անհրաժեշտության դեպքում՝ նաև դեղորայքով ապահովման աշխատանքներ։

Մարզպետի կողմից հանձնարարվել է նաև` որոնողական աշխատանքներում ներգրավել հավելյալ շինտեխնիկա՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը

11:30 29.07.2025

Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակը Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակումն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկումն է: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ […] ...

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել

11:17 29.07.2025

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել

Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել հրադադարի համաձայնագրից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կամբոջացի պատգամավոր Լիմ Մենգուրին։ «Թաիլանդի և Կամբոջայի զինվորականները համաձայնության են եկել հրադադարի համաձայնագրից հետո իրենց սահմանին լրացուցիչ զինվորներ չտեղակայել», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Մենգուրը նաև նշել է միջազգային դիտորդների կողմից հրադադարի մոնիթորինգի ապահովման կարևորությունը։ ...

Ֆելիքսը շահավետ առաջարկ է ստացել «Ալ Նասրից»

11:05 29.07.2025

Ֆելիքսը շահավետ առաջարկ է ստացել «Ալ Նասրից»

«Չելսիի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը շատ մոտ էր «Բենֆիկա» վերադառնալուն, շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրից»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Ալ Նասրը» շահեկան դիրքերում է: Ակումբը բավականին շահավետ առաջարկ է ուղարկել լոնդոնյան ակումբին Ժոաու Ֆելիքսի վերաբերյալ, որը սաուդյան ակումբ տեղափոխվելու դեպքում կխաղա իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Կողմերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 29-ի ժամը 08։00 դրությամբ

10:55 29.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 29-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 29-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք. ՔԿ

10:39 29.07.2025

Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անշարժ գույքի գնահատող […] ...

Ծառուկյանը` Մախաչևի քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին

10:30 29.07.2025

Ծառուկյանը` Մախաչևի քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին: Ամիսներ առաջ այս քաշային կարգ էր տեղափոխվել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարված դաղստանցի Իսլամ Մախաչևը: ծառուկյանին հարցրել են թե արդյո՞ք կցանկանար տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ։ «Ո՛չ-ո՛չ։ Ես կսպասեմ, որ Մախաչևը վերադառնա թեթև քաշային կարգ։ Որովհետև ես պետք է […] ...

BACK_TO_TOP