16:10 12.06.2025
Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում հունիսի 12-ին վթարի է ենթարկվել Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Ահմադաբադից Լոնդոն AI171 չվերթը: Ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Նրանց թվում են Հնդկաստանի, Բրիտանիայի, Կանադայի և Պորտուգալիայի քաղաքացիներ:
Ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Այն հարվածել է հանրակացարանի ճաշարանի հատվածին, զոհվել են բժշկական համալսարանի ուսանողներ։ Փրկարարները հայտնել են, որ վթարի վայրից հանել են 30-ից 35 մարմին։
Times Now հնդկական անգլիալեզու պարբերականը հաղորդում է, որ 110 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։
Ինքնաթիռն Ահմեդաբադից մեկնել է տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։
Air India ավիաընկերությունը հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում կա 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։
Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ։
10:10 14.06.2025
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր ԱրևելքըԿանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Մերձավոր Արևելքը, հաղորդում է «Globe and Mail» թերթը ՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։ «Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող կանադացիներին ապահովել իրենց ճանապարհորդական փաստաթղթերի վավերականությունը և լքել տարածաշրջանը», – գրում է հրատարակությունը։ ...
09:50 14.06.2025
Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […] ...
09:33 14.06.2025
Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունըԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...
09:17 14.06.2025
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներինՆկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...
09:10 14.06.2025
Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբելԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...
08:53 14.06.2025
Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներինԻրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...