12:15 20.06.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված ծրագիրը շահառուներին նախապատրաստում է աշխատաշուկայի պահանջներին։ Ծրագրին միացել են ԿԳՄՍ, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները:
Նախորդ 2 տարվա ընթացքում իրականացված պիլոտային ծրագրի արդյունքում 40-ից ավելի ուսանող իր մասնագիտությամբ արդեն ունի հիմնական աշխատանք:
«Կրթություն-աշխատաշուկա կապի ընդլայնումը «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թ. պետական ծրագրի» կարևոր գերակայություններից է, որն ապահովվում է տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման, մասնագիտական կողմնորոշման, որակավորումների ոլորտային շրջանակների վերանայման համակարգերի ներդրման և այլն: Շատ կարևոր է, որ կրթությունը աշխատաշուկայի պահանջներին ադապտացնելու պետական քաղաքականությանն աջակցում են նաև մասնավոր կառույցները՝ աշխատաշուկայի հետ կապը առավել ամրապնդելու նպատակով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ համապարփակ մոտեցման շնորհիվ ուսանողները, ակադեմիական գիտելիքից բացի, հնարավորություն են ունենում զարգացնելու իրենց գիտելիքները, ձեռք բերելու որոշակի փորձառություն տարբեր կազմակերպություններում:
«Ողջունելի է նաև, որ ծրագրին մասնակից կառույցները սոցիալական պատասխանատվություն են ստանձնում՝ աջակցելով կրթական ծրագրին և նպաստելով մարդկային կապիտալի զարգացմանը»,- հավելել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ծրագիրը կյանքի կոչելու համար:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ կարևոր է բուհական համակարգում իրազեկվածության բարձրացումը, որից առաջին հերթին շահում են ուսանողները, կրթությունն ու տնտեսությունը:
«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից․ նպատակն է աջակցել 4-րդ կուրսում սովորող ուսանողներին՝
• ստանալ 1 ուսումնական տարվա վարձավճարի 80% փոխհատուցում,
• ծրագրում ներգրավված առաջատար կազմակերպությունների թոփ-մենեջերների կողմից 44 ժամ կրթական դասընթացների մասնակցություն (5 ամիս),
• կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ժամանակակից և մրցունակ մասնագիտություն՝ ստանալով պրակտիկա գործընկեր կազմակերպություններում (3ամիս),
• ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում՝ հիմնական աշխատանք:
Ծրագիրն իրականացվում է մրցակցային սկզբունքով՝ բաց հայտարարության միջոցով։ Դիմորդներն ունեն հնարավորություն դիմելու նախապես քարտեզագրված թափուր աշխատատեղերին, որոնք առաջարկվում են պոտենցիալ գործատուների կողմից։ Ուսանողներն ընտրվում են մրցույթով և ծրագրի ավարտին կարող են դիտարկվել որպես տվյալ թափուր հաստիքները համալրող առաջնահերթ թեկնածուներ։
Ծրագրին միացած կազմակերպություններից մի մասը հանդես է գալիս և՛ որպես գործատու, և՛ որպես ֆինանսավորող, և՛ դասընթացների իրականացման աջակից:
Միջոցառման ավարտին դասընթացավարներին հանձնվել են շնորհակալագրեր, իսկ նախորդ տարվա ուսանողներին՝ վկայականներ:
19:00 20.06.2025
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի […] ...
18:50 20.06.2025
Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
18:45 20.06.2025
«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։ ...
18:40 20.06.2025
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։ ...
18:32 20.06.2025
Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպինԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին: Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...
18:25 20.06.2025
Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...