Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

13:15 20.06.2025

Հունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։

Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։

Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումն էական խթան կլինի ոստիկանների մասնագիտական պատրաստվածության զարգացման գործում։

Հրաձգարանի ներդրման հիմքում ընկած է միջազգային լավագույն փորձը. նմանատիպ հրաձգարաններ արդեն հաջողությամբ գործում են Միացյալ Նահանգների իրավապահ կառույցներում։

Համակարգը սցենարային է՝ նախատեսված տարբեր իրավիճակների վերարտադրման միջոցով ծառայողների գործնական հմտությունների, վարքականոնների, ինչպես նաև արագ կողմնորոշման ունակությունների զարգացման համար։ Այն ադապտիվ է և հնարավորինս մոտ իրական պայմաններին։

Հատուկ ածխաթթու գազի սրվակով լազերային փողը թույլ է տալիս ստանալ զենքի հետհարվածի զգացողություն՝ ստեղծելով իրական կրակոցի տպավորություն։

Միջոցառման ավարտին կրակային պատրաստվածության դասընթացներն անցած և հրահանգչի համապատասխան որակավորում ստացած մասնակիցները փոխնախարարի և փոխդեսպանի կողմից ստացել են հավաստագրեր։
Սիմուլյացիոն հրաձգարանի ֆինանսավորումն իրականացրել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

18:50 20.06.2025

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ

18:45 20.06.2025

«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ

«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։ ...

Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

18:40 20.06.2025

Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։   ...

Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին

18:32 20.06.2025

Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին:  Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...

Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա Անդրեասյան

18:25 20.06.2025

Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

18:17 20.06.2025

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

Բրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...

BACK_TO_TOP