23:42 25.09.2018
Այսօր հանրահայտ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը նշում է իր 69-ամյակը: Նա ծնվել է 1949 թվականին իսպանական Կալսադա դե Կալատրավա փոքրիկ քաղաքում: Իր առաջին երկարամետրաժ ֆիլմը նկարահանել է 30 տարեկանում, իսկ ճանաչում ձեռք բերել 1984-ին նկարահանած «Ինչի՞ս է պետք սա» ֆիլմից հետո, The New York Times-ը ֆիլմն անվանել է «փոքրիկ գլուխգործոց»:
Համաշխարհային ֆիլմարտադրությունում Պեդրո Ալմոդովարի ավանդը մեծ է, իր գործունեության ընթացքում նա նկարահանել է 20-ից ավելի համաշխարհային ճանաչման արժանացած ֆիլմեր, կրկնակի օսկարակիր է, ինչպես նաև բազում մրցանակներ ունի ամենահայտնի կինոփառատոններից:
Իր ֆիլմերում Ալմոդովարը առանձնակի ուշադրություն է դարձնում կանանց կերպարներին: Նրա ֆիլմերում կանայք անձնական դրամայի միջով են անցել և ճակատագրական դժվարին որոշումների առաջ են կանգնած:
«Ես զգում եմ, որ կարող եմ հետաքրքիր կլանող պատմություն ներկայացնել այն ժամանակ, երբ ֆիլմի գլխավոր հերոսը կին է: Իմ ֆիլմերում տղամարդու կերպարներ էլ կան, բայց ես կարծում եմ, որ իսպանական արվեստի մեջ կանայք ավելի բնական են, ավելի հստակ, ազդեցիկ ու արտահայտիչ»,- ասել է Պեդրո Ալմոդովարը NY Times-ին տված հարցազրույցում:
ShantNews.am-ը ներկայացնում է իսպանացի կինոռեժիսորի տպավորիչ ֆիլմերը:
«Վերադարձ»
Համարվում է իսպանացի դերասանուհի Պենելոպե Քրուզի մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մեկը: Հենց այս ֆիլմի համար նա առաջադրվել է «Օսկար»-ի՝ կնոջ լավագույն դերի համար և դարձել է առաջին իսպանացի դերասանուհին, որն առաջադրվել է «Օսկար»-ի:
Կինոքննադատների կարծիքով՝ ֆիլմի գլխավոր հերոսուհին իր հոգու խորքում ավելի շատ երանգներ ունի, քան աշնանային տերևները:
«Ամեն ինչ մորս մասին»
Սա Ալմոդովարի առաջին ֆիլմն էր, որ նվաճեց Կաննի կինոփառատոնը: Ռեժիսորը ֆիլմը նվիրել է բոլոր այն դերասանուհիներին, որոնք խաղում են, բոլոր այն կանանց, որոնք խաղում են, բոլոր այն տղամարդկանց, որոնք խաղում են կնոջ կերպարներ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մայր դառնալ, և իր մորը:
Ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Սեսիլյա Ռոթը, որը համարվում է ռեժիսորի մուսաներից մեկը: «Ամեն ինչ իմ մոր մասին» ֆիլմում դերասանուհին մարմնավորում է որդեկորույս մոր, որը չնայած ծանր կորստին, կարողանում է կյանքի հանդեպ սերը չկորցնել:
«Կանայք նյարդային պոռթկման շեմին»
Այս ֆիլմի վերնագիրը լավագույնս արտահայտում է Ալմոդովարի սիրելի կանացի կերպարների հավաքական բնութագիրը: 1988-ին այս ֆիլմը Անտոնիո Բանդերասին և Ռոսսի դե Պալմային ճանաչում բերեց:
Հարցազրույցներից մեկում Ռոսսի դե Պալման նշել է, որ ռեժիսորը Մարիսայի կերպարը հատուկ իր համար է ստեղծել:
«Ես վայելում էի ֆիլմի նկարահանման յուրաքանչյուր վայրկյանը: Պեդրոյի հետ աշխատելը յուրահատուկ խաղ է: Նրա մոտ այնքան լավ են ստացվում ներկայացնել կանանց կերպարները, քանի որ նրա ընտանիքում մայրը շատ ազդեցիկ և ստեղծագործ կին է եղել, ընտանիքում մայրիշխանություն է եղել: Պեդրոն պաշտում է կանանց, հասկանում է մեր աշխարհը և ապրելակերպը»,- ասել է Ռոսսի դե Պալման:
«Իմ գաղտնիքի ծաղիկը»
Ֆիլմում գլխավոր հերոսուհի Լեոկադիային մարմնավորել է Մարիսա Պարեդեսը, որը մինչ այդ նկարահանվել է Ալմոդովարի ևս 5 ֆիլմում: Այս ֆիլմում նույնպես ներկայացվում է հերուսուհու անձնական դրաման, տարիքի հետ պայմանավորված խնդիրները՝ ամուսնու հետ հանգած հարաբերույթուններ, միայնության զգացում և ընկճախտ:
Կինոքննադատների կարծքով՝ այս ֆիլմը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ալմոդովարը հասկանում է կնոջ հոգեբանությունը:
«Ջուլիետա»
Սա Ալմոդովարի նկարահանած վերջին ֆիլմն է: 2016-ին այն առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմում 55-ամյա Ջուլիետան երկար նամակ է գրում դստերը և պատմում է մի գաղտնիք, որը տարիներ շարունակ թաքցրել է:
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...
10:15 06.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...