Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Կանադայի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Կանադայի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը

12:33 02.07.2025

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 1-ին մասնակցել է Հայաստանում Կանադայի դեսպանատան կազմակերպած Կանադայի օրվա առթիվ ընդունելությանը եւ որպես պատվավոր հյուր՝ հանդես եկել բացման խոսքով:

«Հարգելի դեսպան Թըրներ,

Ձերդ գերազանցություն,

Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Կանադայի կառավարությանն ու ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Կանադան հաջողությամբ կառուցել են փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների եւ ընդհանուր ձգտումների վրա հիմնված ամուր եւ հաջող գործընկերություն: Մեր երկրներն ունեն ջերմ եւ կառուցողական հարաբերություններ, որոնք շարունակում են խորանալ բազմաթիվ ոլորտներում:

Հայաստանի եւ Կանադայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը, մեր երկկողմ կապերի կարեւոր հենասյունն են: Այս առումով, կցանկանայի ընդգծել Կանադայում Հայաստանի եւ Երեւանում Կանադայի դեսպանությունների կարեւոր դերը մեր ընդհանուր օրակարգի առաջմղման եւ ինստիտուցիոնալ ներգրավվածության խթանման գործում:

Որպես խորհրդարանական համագործակցության հաջողված օրինակ՝ կցանկանայի ընդգծել Կանադայի խորհրդարանական կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» նախագիծը, որն ուղղված է Հայաստանի Ազգային ժողովում ներառական եւ պատասխանատու ներքին կառավարման բարելավմանը:

Հաշվի առնելով, որ մենք այսքան մոտ ենք Հարավային Կովկասում երկար սպասված եւ կայուն խաղաղության հաստատմանը՝ մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Կանադայի սկզբունքային աջակցության համար՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարական զարգացմանը: Նման անսասան աջակցությունը եւ՛ խրախուսական է, եւ՛ կարեւոր այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ տնտեսական համագործակցության ընդլայնմանը: Մենք պատրաստ ենք համատեղ ջանքեր գործադրել՝ ապահովելու հետագա աճ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտուրը, ներդրումները, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

Վստահ ենք՝ համագործակցության ընդլայնումն ու հարստացումը լավագույնս կծառայեն մեր ժողովուրդների բարօրությանը:

Կցանկանայի ընդգծել նաեւ Կանադայի հայ համայնքի նշանակալի ներդրումը: Դրա ակտիվ դերը մշակութային երկխոսության եւ ընդհանուր արժեքների խթանման գործում շարունակում է ամրապնդել մեր փոխըմբռնումն ու բարեկամությունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ եզրափակել խոսքը` կրկին շնորհավորելով Կանադայի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ եւ մաղթել խաղաղություն, հաջողություն եւ բարգավաճում:

Ներկաներին ողջունել է նաեւ ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:58 03.07.2025

Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գները

11:50 03.07.2025

ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին մինչև 2035 թվականը առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների գները, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ԱՀԿ-ն մեկնարկեց նոր, կարևոր նախաձեռնություն, որով կոչ է արվում երկրներին մինչև 2035 թվականը առողջապահական հարկերի միջոցով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների իրական գները առնվազն 50%-ով՝ քրոնիկ […] ...

ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիր

11:39 03.07.2025

ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիր

Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը համաձայնության են եկել այս տարի ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ ևս մեկ շրջանակային երկկողմ համաձայնագիր՝ տասը տարի ժամկետով, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ՝ գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Նախարար Հեգսեթը և նախարար Սինգհը համաձայնության են եկել այս տարվա վերջին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ ստորագրել […] ...

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

11:30 03.07.2025

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

Իրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

11:21 03.07.2025

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

Ինդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […] ...

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

11:21 03.07.2025

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...

BACK_TO_TOP