13:50 14.04.2018
Ապրիլի 14-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական ուժերին։ Հրթիռակոծմանը ներգրավվել են երեք երկրների ավիացիան և ռազմանավերը:
RazmInfo-ն փորձել է պատասխանել հրթիռակոծության տեղերի, քանակի, կորուստների վերաբերյալ մի քանի հարցի։
Ի՞նչ ուղղություններով են եղել հարվածները։
Ըստ ԱՄՆ-ի և դաշնակիցների
Ըստ Պենտագոնի՝ Սիրիայում թիրախավորվել է 3 ուղղություն՝ Դամասկոսում և Հոմսում։ Դամասկոսում թիրախավորվել է գիտահետազոտական կենտրոնը, որը, ըստ ամերիկյան կողմի, զբաղված էր քիմիական և կենսաբանական զենքի մշակմամբ, փորձարկումներով և արտադրությամբ։
Երկրորդ ուղղությունը Հոմս նահանգի արևմտյան մասում է, որտեղ թիրախավորվել է քիմիական զենքի պահեստ, իսկ երրորդը՝ դրա մերձակայքում գտնվող հրամանատարական կետ է, որը նույնպես, ըստ ամերիկյան կողմի, կապված է քիմիական զենքի հետ։
SecDef #Mattis and Chairman of the @TheJointStaff, #GenDunford, brief reporters on the current U.S. air strikes on #Syria during a joint press conference at the #Pentagon. pic.twitter.com/AK5zacGr2K
— U.S. Dept of Defense (@DeptofDefense) April 14, 2018
Ըստ սիրիական կողմի
Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարության հայտնած հարվածի ուղղությունները համընկնում են ԱՄՆ-ի և դաշնակիցների նշած ուղղությունների հետ։
Ըստ սիրիական կողմի՝ Դամասկոսում թիրախավորվել է Բարզա շրջանում գտնվող գիտահետազոտական լաբորատորիա։ Նշենք, որ հենց այդ շրջանում է գտնվում Սիրիայի ՊՆ գիտահետազոտական կենտրոնը։ Հարվածներից հետո եղած ավերածությունների նկարները ևս հաստատում են, որ ԱՄՆ-ն թիրախավորել է հենց այդ կենտրոնը։
Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ թիրախավորվել են նաև Հոմս նահանգում Սիրիայի բանակի դիրքերը։
Քանի՞ հրթիռ է արձակվել
Ըստ ամերիկյան կողմի՝ Սիրիայի ուղղությամբ ընդհանուր արձակվել է «ավելի քան 100» հրթիռ։ Սիրիական պաշտոնական աղբյուրները ևս մոտավոր նույնն են պնդում։ Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է 110 հրթիռի մասին։ Սիրիական կողմը պնդում է, որ իրենց ՀՕՊ-ը որսացել է մեծ թվով հրթիռներ։
Մե՞ծ էին ավերածությունները
Դատելով Դամասկոսի Բարզա շրջանում գտնվող Սիրիայի ՊՆ գիտահետազոտական կենտրոնի լուսանկարներից՝ դրանք բավական ուժգին էին, կային փլուզումներ։
Ինչ վերաբերում է Հոմսին, ապա առայժմ բաց աղբյուրներից չենք գտել թիրախավորված օբյեկտներից լուսանկարներ կամ տեսանյութեր՝ ավերածության չափը գնահատելու համար, ավելին՝ հայտնի չէ նաև, թե կոնկրետ որ օբյեկտներն են հրթիռակոծվել։
Ինչ վերաբերում է կորուստներին, ապա սիրիական կողմը դեռ հայտնել է միայն Հոմսում վիրավորված 3 քաղաքացիականների մասին։ Այլ տվյալներ հայտնի չեն, սակայն, մեծ հավանականությամբ, կորուստները շատ ավելի շատ են։
Արդյո՞ք լինելու է հարվածների շարք
ԱՄՆ-ն և դաշնակիցները հայտնում են, որ հարվածները մեկանգամյա էին, այսինքն՝ այս գործողությունն ավելի մեծ գործողության շղթայի մաս չէ։ Ինչ վերաբերում է Սիրիայում և, մասնավորապես, Դամասկոսում ներկայիս իրադրությունը, ապա հիմա հանդարտ է, մարդիկ դուրս են եկել տներից։
13:45 22.08.2025
ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասին13:35 22.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...
13:24 22.08.2025
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերըՕգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային […] ...
13:07 22.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 21-22-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5 դեպք՝ խարդախության, 4 դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, […] ...
12:55 22.08.2025
Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքներըՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից […] ...
12:48 22.08.2025
88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։ Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա […] ...
12:37 22.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ըԵրևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի […] ...