14:50 14.04.2018
«ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես Ռուսաստանին ու Իրանին, օգտագործել իրենց ազդեցությունը՝ կանխելու քիմիական զենքի հետագա օգտագործումը, հատկապես սիրիական վարչակարգի կողմից»,- նշված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կողմ է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը, կոչ է արել կրակի դադարեցման մասին բոլոր համաձայնագրերի իրականացմանը և հնարավոր է համարել պատժամիջոցների խստացումը:
«2017-ի հուլիսին և 2018-ի մարտին ԵՄ-ն սահմանափակող լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց քիմիական զենքի կիրառման հետ կապ ունեցող սիրիացի չինովնիկների և գիտնականների նկատմամբ, և միշտ պատրաստ է դիտարկել այդ պատժամիջոցների խստացումը»,- ասված է հայտարարությունում:
#EU supports all efforts aimed at prevention of use of chemical weapons. We reiterate there can be no other solution to the Syrian conflict than political. We’ll relaunch UN political process at Brussels Conference on #Syria April 25. Here my statement https://t.co/TKAaxVAHem
— Federica Mogherini (@FedericaMog) 14 апреля 2018 г.
13:24 22.08.2025
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերըՕգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային […] ...
13:07 22.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 21-22-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5 դեպք՝ խարդախության, 4 դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, […] ...
12:55 22.08.2025
Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքներըՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից […] ...
12:48 22.08.2025
88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։ Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա […] ...
12:37 22.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ըԵրևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի […] ...
12:31 22.08.2025
Ալիևը կոչ է արել ադրբեջանցիներին միշտ պատրաստ լինել պատերազմիՉնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ձգտում է խաղաղության, այն միշտ պետք է պատրաստ լինի, եթե հակամարտության վտանգ լինի, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի», – ասաց նա։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ աշխարհում որոշակի իրադարձություններ կանխատեսել հնարավոր չէ, ուստի իր […] ...