15:11 14.04.2018
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարություն է արել Սիրիայի մասին՝ նշելով, որ իրենք կշարունակեն աջակցել Դամասկոսին, և «Հաջորդ քայլը Սիրիայի արևմուտքում գտնվող Իդլիբի ազատագրումն է»: Այս մասին հայտնել է Parstoday.com-ը:
Ալի Աքբար Վելայաթին, նկատելով, որ արևելյան Ղութա իր այցն իրականացվել է «Դիմադրության դիվանագիտության» շրջանակներում, ընդգծել է. «Արևելյան Ղութայի ազատագրման նշանակությունը կայանում է նրանում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ավելի վաղ հայտարարել էր, որ ահաբեկիչների գլխավոր արմատը գտնվում է արևելյան Ղութայում: Սիրիան Թեհրանից սկսվող և Բաղդադը, Դամասկոսը, Բեյրութն ու Պաղեստինը ներառող դիմադրության գլխավոր օղակն է: Դա Իսրայելին ու ԱՄՆ-ին կապված գրոհայինների դիմաց դիմադրության օղակն է»,-հայտարարել է Վելայաթին:
Վելայաթին հավելել է. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները տարածաշրջանում կանգնած են Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի ու Պաղեստինի համագործակցությամբ ձևավորված դիմադրության դեմ ու եթե ցանկանան որևէ քայլ ձեռնարկել, գործ կունենան Ռուսաստանի հետ: Հետևաբար հաղթելու որևէ շանս չունեն»:
16:00 01.06.2025
Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-իԻսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը 15-ից հասել է 30-ի, մոտ 120 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Այս տարածքում մարդասիրական առաքելությունն իրականացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել անցակետի շուրջ […] ...
15:40 01.06.2025
Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ըՀՀ արդարադատության նախարարությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեսանյութով ներկայացրել է փոքրիկների «մեծ մտքերը»։ ...
15:20 01.06.2025
Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily MailՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։ «Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել […] ...
15:00 01.06.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերումՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...
14:40 01.06.2025
«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
14:20 01.06.2025
Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիքԴանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...