Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+37.09 oC

Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքը

11:22 14.07.2025

Հուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։

Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս Օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության համակարգում լավագույն պայմաններում գործող ստորաբաժանումներից է, տարածաշրջանում՝ լավագույնը։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ կենտրոնի ծառայողները լավագույնս են տեղյակ համակարգի ուժեղ և թույլ կողմերին, քանի որ նրանք են ստանում քաղաքացու ահազանգը, փոխանցում համապատասխան ծառայությանն ու ապահովում հետադարձ կապը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ քաղաքացի-ոստիկան հարաբերություններում առանցքային դեր ունի Օպերատիվ կառավարման կենտրոնը։ Նախարարի դիտարկմամբ՝ քաղաքացին համակարգի մասին առաջին ընկալումը ձևավորում է զանգի սպասարկման արդյունքում։

Անդրադառնալով կենտրոնի կողմից կազմվող ընթացիկ զեկույցներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ ծառայողները վերլուծությունների հիման վրա ոչ միայն պետք է առաջարկեն լուծումներ, այլև հետևողական լինեն դրանց կիրառմանը, այլ կերպ ասած՝ վերլուծական աշխատանքը պետք է ունենա կոնկրետ արդյունք։

Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև փուլային սկզբունքով Միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորմանը, որը պետք է ներառի Ոստիկանությանը, Փրկարար ծառայությանը և Շտապօգնությանը հասցեագրված զանգերը՝ 2026 թվականին ապահովելով միասնական գործարկում։

«Մինչև տարեվերջ ունենք նախնական պլանավորում, որ Ոստիկանության և Փրկարար ծառայության հեռախոսահամարները պետք է միատեղվեն, և ձևավորվի միասնական օպերատիվ կառավարման կենտրոն՝ արդեն որպես նախարարության կառուցվածքային միավոր։ Եվ ես վստահ եմ, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա ավելի բարձրորակ և օպերատիվ ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին»,- նշել է ՆԳ նախարարը։

Ըստ նրա՝ Միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման գործում անհրաժեշտ է կենտրոնի ծառայողների ջանքերի առավելագույն գործադրում՝ ծրագրի արդյունավետ և հաջող իրականացման համար։

ՆԳ նախարարը հանձնարարել է խստորեն պահպանել զանգի սպասարկման բոլոր ընթացակարգերը և չթողնել անպատասխան զանգ՝ նույնիսկ գերծանրաբեռնվածության պայմաններում։

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը կարևորել է քաղաքացի-ոստիկան ամուր կապը և ընդգծել, որ Օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակցի հետ շփման ընթացքում քաղաքացին, ինչպես ահազանգի սպասարկման, այնպես էլ կոնկրետ գործողությունների ընթացքում պետք է զգա սրտացավություն։

Արամ Ղազարյանը ՆԳ նախարարին հավաստիացրել է, որ ստորաբաժանման առջև դրված ցանկացած խնդիր հետևողականորեն կկատարվի բարձր պատասխանատվությամբ։ Ոստիկանության պետը ՕԿԿ ծառայողներին տվել է մի քանի ուղղություններով կոնկրետ հանձնարարականներ։

Խորհրդակցությանը քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում կենտրոնի աշխատանքի արդյունքները։ Անդրադարձ է կատարվել ահազանգերի օպերատիվ արձագանքման, հաղորդակցման մեթոդների գրագետ կիրառման, ծառայողների ատեստավորման և մի շարք այլ հարցերի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկում

18:06 14.07.2025

Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկում

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ […] ...

SHANTNEWS

18:00 14.07.2025

SHANTNEWS

Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ Հայաստանում

17:54 14.07.2025

Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ Հայաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Գյումրիում մեկնարկում է մասնագիտական ուսուցման ծրագիր։ Հյուրանոցային կառավարման ոլորտի կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիրն արդեն հասանելի է Հայաստանում։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում «Խոհարարական արվեստ», «Ռեստորանային սպասարկում» և «Հյուրանոցային ադմինիստրացիա» […] ...

Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

17:47 14.07.2025

Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրին և շնորհավորելով տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ՄԱԲՀ-ի հետ արդյունավետ և սերտ համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել […] ...

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև

17:41 14.07.2025

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև։ ՀՑԹԻ-ի կողմից հուշագիրը ստորագրել է տնօրեն Էդիտա Գզոյան, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից՝ «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ Շահան արք. Սարգիսեանը: Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել իրենց հաստատություներում գտնվող արխիվային նյութերի տրամադրման, գիտական աշխատանքների աջակցման, համատեղ գիտաժողովների, ցուցադրությունների և հրատարակությունների կազմակերպման և […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան տուժածներ

17:34 14.07.2025

Կոտայքի մարզում բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի ավտոցիստեռնը: Բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ի 2 անվահեծանը կոտրվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...

BACK_TO_TOP