Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+37.09 oC

Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

11:42 14.07.2025

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», «Կաթնաշոռ 18%» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0), լաուրինաթթու (C12:0), ստեարինաթթու (C18:0), լաուրինաթթու (C12:0), օլեինաթթու (C18:1), միրիստինաթթու (C14:0), լինոլաթթու (C18:2), միրիստինաթթու (C14:0), օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին ցուցանիշներով, «Աղաջրային կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով «Չանախ»» արտադրատեսակը ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Ի հավելումն՝ ավելի վաղ կասեցվել է վերոնշյալ արտադրամասին պատկանող «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ ցուցանիշով, որի կրկնակի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտումները չեն վերացվել։

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։

Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։

Տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 14.07.2025

SHANTNEWS

Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ Հայաստանում

17:54 14.07.2025

Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ Հայաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Գյումրիում մեկնարկում է մասնագիտական ուսուցման ծրագիր։ Հյուրանոցային կառավարման ոլորտի կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիրն արդեն հասանելի է Հայաստանում։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում «Խոհարարական արվեստ», «Ռեստորանային սպասարկում» և «Հյուրանոցային ադմինիստրացիա» […] ...

Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

17:47 14.07.2025

Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրին և շնորհավորելով տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ՄԱԲՀ-ի հետ արդյունավետ և սերտ համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել […] ...

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև

17:41 14.07.2025

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև։ ՀՑԹԻ-ի կողմից հուշագիրը ստորագրել է տնօրեն Էդիտա Գզոյան, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից՝ «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ Շահան արք. Սարգիսեանը: Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել իրենց հաստատություներում գտնվող արխիվային նյութերի տրամադրման, գիտական աշխատանքների աջակցման, համատեղ գիտաժողովների, ցուցադրությունների և հրատարակությունների կազմակերպման և […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան տուժածներ

17:34 14.07.2025

Կոտայքի մարզում բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի ավտոցիստեռնը: Բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ի 2 անվահեծանը կոտրվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին ներկայացվել են կադրային նշանակումներն ու փոփոխությունները

17:25 14.07.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին ներկայացվել են կադրային նշանակումներն ու փոփոխությունները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Խորհրդակցության սկզբում Պարոն Չերչինյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամում տեղի ունեցած կադրային նշանակումներն ու փոփոխությունները։ Մասնավորապես, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ է նշանակվել Արման Խաչատրյանը։ Վերջինս համակարգելու է ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման, միջին նորոգման ծրագրերի կառավարման ու ճանապարհների գույքագրման և […] ...

BACK_TO_TOP