Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+31.09 oC

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ

17:18 16.07.2025

Հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ: Նա նշել է, որ դրանք կարող են դրական արդյունքներ ունենալ, բայց չի ցանկանա, որ Աբու Դաբիի այդ հանդիպումը ֆետիշացվի կամ նսեմացվի։

«Ես այսօր մտածում էի, որ Աբու Դաբին առաջին դեպքն էր, որ երկու կողմերը նախապես իրար հետ քննարկել են, որոշել են, որ ինչ-որ մի տեղ հանդիպելու են և խոսելու են։ Տիրանայում մենք խոսել ենք, դա մամուլում ներկայացվում էր նեգատիվ լույսի ներքո, բայց ես եմ նախաձեռնել այդ խոսակցությունը։ Պարզվել է, որ կա հետաքրքրություն ավելի մանրամասն խոսելու, ես էլ ասել եմ՝ դե եկեք պայմանավորվենք, պայմանավորվել ենք, հանդիպել ենք»,-ասել է վարչապետը։

«Ես ուզում եմ ԱՄԷ նախագահին շնորհակալություն հայտնել մեզ աջակցելու, բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Աբու Դաբիում դրական խոսակցություն է եղել, որը կարող է ունենալ դրական արդյունքներ։ Ի՞նչ արդյունքներ. ես դրա մասին հիմա խոսելը ճիշտ չեմ համարում։ Եթե լինեն դրական արդյունքներ, կտեսնեք։ Այնպես չի, որ հստակ բան ենք պայմանավորվել, եղել են գաղափարներ։ Պարզվել է, որ այդ գաղափարների մեջ կան մի քանիսը, որոնց կողմերը դրական են վերաբերում։ Հիմա կողմերը կարող է 5 օրից մտածեն, որ դրանք այնքան էլ դրական չեն, կամ մտածեն, որ ավելի դրական դառնա վերաբերմունքը։ Այնպես չէ, որ երկաթյա պայմանավորվածություն է եղել, որոշակի ըմբռնում է եղել։ Ես հույս ունեմ, որ մենք այս ֆորմատով կշարունակենք  մեր խոսակցությունը Աբու Դաբիում կամ որևէ այլ տեղ»,-հավելել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 16-17-ը

12:40 17.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 16-17-ը

Բացահայտվել է 137 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 4 դեպք՝ […] ...

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք կհամարի նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո

12:28 17.07.2025

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք կհամարի նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին սպառնալիք կհամարի նույնիսկ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում։ Այս տեսակետը հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամերիկացի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը, որը գլխավորում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերը։ «Մեր շեմին` Ուկրաինայում պատերազմ է ընթանում։ Նույնիսկ եթե խաղաղ կարգավորում տեղի ունենա, Ռուսաստանը կկարողանա վերականգնել իր կարողությունները։ Իմ կարծիքով, Ռուսաստանը, անկասկած, կմնա անվտանգության սպառնալիք», – ասել […] ...

68-ամյա այգեշատցու անասնագոմում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել

12:14 17.07.2025

68-ամյա այգեշատցու անասնագոմում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ անասնագոմում՝ 300 գրամից ավելի կանեփանման զանգված: 68-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է Արմավիրի մարզային […] ...

Պատահարից հետո կիրականացվի Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատում

12:05 17.07.2025

Պատահարից հետո կիրականացվի Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատում

Հուլիսի 16-ին, ժամը 21:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր և երկու մարտական հաշվարկ։ Տեղեկությունը սահմանված կարգով փոխանցվել է Տեղական ինքնակառավարման մարմիններին և […] ...

SHANTNEWS

12:00 17.07.2025

SHANTNEWS

Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային

11:55 17.07.2025

Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային

Բացման հանդիսավոր արարողությամբ հուլիսի 16-ին Գերմանիայում մեկնարկել են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հայաստանը ներկայացնում է 18 մարզիկ, որոնք հանդես կգան 7 մարզաձևում։ Դուեսբուրգի Շչաունսլանդ-Ռեյսեն արենայում անցկացված բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները եղել են գեղարվեստական մարմնամարզիկ Ջուլիետա Ավետիսյանն ու թաեքվոնդիստ Սարգիս Մուրադյանը: Խաղերն անցկացվում են Գերմանիայի Ռեյն-Ռուր […] ...

BACK_TO_TOP