08:25 25.07.2025
Մադրիդի «Ռեալը» կարող է այս ամռանը շահավետ առաջարկ անել՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ռոդրիի տրանսֆերի համար։ Այս մասին հաղորդում է AS-ը։
«Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել իսպանացու հետ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին կամ հաջորդ ամռանը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ նրա պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։
Եթե «Ռեալը» փորձի ձեռք բերել Ռոդրիին այս ամռանը, տրանսֆերի արժեքը կարող է կազմել ոչ պակաս, քան 100 միլիոն եվրո։ Շահավետ առաջարկը կարող է հետաքրքրել «Մանչեսթեր Սիթիին»՝ պայմանավորված ծնկի վնասվածքից հետո ֆուտբոլիստի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություններով: Իսկ ահա հաջորդ ամռանը տրանսֆերի արժեքը կարող է նվազել գրեթե կրկնակի։
29-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է 2019 թվականից: Ռոդրին խաչաձև կապանների վնասվածքի պատճառով գրեթե ամբողջությամբ բաց է թողել 2024/25 մրցաշրջանը: Transfermarkt-ն իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո:
17:20 26.07.2025
«Government Day» «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում․ նորարարական կառավարումը օրակարգումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում hուլիսի 25-ին անցկացվեց «Government Day» միջոցառումը՝ Innovative Governance: Solutions for the future խորագրով։ Մեկօրյա այս միջոցառումը դարձավ հարթակ՝ ուղղված նորարարական մտքերի և ռազմավարական երկխոսության խթանմանը՝ միավորելով պետական պաշտոնյաներին, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, ձեռնարկատերերին և քաղաքականություն մշակողներին՝ քննարկելու կառավարման նոր գործելակերպերը և Հայաստանի դերն այն տեխնոլոգիական […] ...
17:10 26.07.2025
Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի քաղաքականությունըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մերձավորարևելյան քաղաքականության ընթացքը։ «Հուլիսի 26-ի առավոտյան ես մանրամասն հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկեցինք մեր կուրսը Մերձավոր Արևելքում: Էմանուել Մակրոնի և Քիր […] ...
17:00 26.07.2025
Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներՀուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավված է 41 փրկարարական ծառայող։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ...
16:56 26.07.2025
«Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի՝ իր սանին վերադարձնելու համար«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Բարնլիի» հետ դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին ձեռք բերելու վերաբերյալ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա դարպասապահը համաձայնություն է տվել մանչեսթերյան ակումբ տեղափոխությանը: Դրա մասին տեղեկացվել է նաև «Նյուքասլին», որը նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով: «Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի գործարքի համար: Ի դեպ, Ջեյմս Թրաֆորդը «Մանչեսթեր Սիթիի» սան է, ակումբի համակարգում […] ...
16:53 26.07.2025
Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Մալդիվների Հանրապետությանը՝ Անկախության 60-ամյակի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Մալդիվների Հանրապետության մեր գործընկերներին և ընկերներին, որոնք նշում են իրենց անկախության 60-ամյակը։ Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: Warm congratulations to our colleagues & friends in the Republic of #Maldives […] ...
16:45 26.07.2025
Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներըՀուլիսի 21-29-ը Զիմբաբվեում անցկացվում է Խոնավ տարածքների մասին (Ռամսարի) կոնվենցիայի պայմանավորվող կողմերի 15-րդ համաժողովը (COP15)։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունը ներկայումս գտնվում է Զիմբաբվեում և մասնակցում է համաժողովի աշխատանքներին՝ ներկայացնելով Հայաստանի ջրային և խոնավ տարածքների պահպանությանն ուղղված քաղաքականությունը և իրականացվող ծրագրերը։ Այցի շրջանակում Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել Ռամսարի կոնվենցիայի […] ...