Անկեղծ ասած, տանել չեմ կարողանում Յամալին. Ադիլ Ռամի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Անկեղծ ասած, տանել չեմ կարողանում Յամալին. Ադիլ Ռամի

09:10 25.07.2025

Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Ադիլ Ռամին սոցիալական ցանցերում կոշտ քննադատության է արժանացրել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ աստղ Լամին Յամալին։

«Երկու ամիս է, ինչ ես, անկեղծ ասած, տանել չեմ կարողանում Յամալին։ Ինձ չեն հետաքրքրում նրանք, որոնց դուր չի գալիս իմ կարծիքը՝ «Բարսելոնայի» երկրպագուները, Յամալի երկրպագուները… Ինձ պարզապես չի հետաքրքրում դա։ Այո՛, նա ֆուտբոլային աստղ է։ Նա նվաճելու է «Ոսկե գնդակը», Չեմպիոնների լիգան և մնացած ամեն ինչ։

Բայց ինձ դուր չեկավ, թե ինչպես նա սեղմեց Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքը։ Ինձ զայրացրեց դա։ Ամեն ինչ սկսվեց դրանից։ Այն ձևը, որով նա իջեցնում է շորտերը… Դա գալիս է ԱՄՆ-ի և Մեքսիկայի բանտերից։ Նա երեկույթներ է կազմակերպում, մարդիկ խոսում են դրանց մասին։ Նա կրում է 10 համարի մարզաշապիկը և կրում է մեծ ադամանդներով փայլուն զարդեր։ Նա կարծում է, թե ամերիկացի է։ Կարճ ասած՝ նա ինձ նյարդայնացնում է»,– ասել է Ռամին Twitch-ի հեռարձակման ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

16:53 26.07.2025

Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Մալդիվների Հանրապետությանը՝ Անկախության 60-ամյակի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Մալդիվների Հանրապետության մեր գործընկերներին և ընկերներին, որոնք նշում են իրենց անկախության 60-ամյակը։ Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: Warm congratulations to our colleagues & friends in the Republic of #Maldives […] ...

Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

16:45 26.07.2025

Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Հուլիսի 21-29-ը Զիմբաբվեում անցկացվում է Խոնավ տարածքների մասին (Ռամսարի) կոնվենցիայի պայմանավորվող կողմերի 15-րդ համաժողովը (COP15)։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունը ներկայումս գտնվում է Զիմբաբվեում և մասնակցում է համաժողովի աշխատանքներին՝ ներկայացնելով Հայաստանի ջրային և խոնավ տարածքների պահպանությանն ուղղված քաղաքականությունը և իրականացվող ծրագրերը։ Այցի շրջանակում Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել Ռամսարի կոնվենցիայի […] ...

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել

16:30 26.07.2025

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, տուժել է ավելի քան 30 մարդ, հայտնել է Խունինի տարածաշրջանային առողջապահության տնօրենը։ «Մենք տեղեկություններ ունենք 18 զոհվածի մասին, որոնցից 16-ը մահացել է ավտոբուսում, իսկ երկուսը՝ հիվանդանոցում», -ասել է նա: Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի և 27 վիրավորի մասին: Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում […] ...

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Ծակքարում

16:14 26.07.2025

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Ծակքարում

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գեղհովիտ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Ծակքար գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց պետական գրանցման և համապատասխան թույլտվության արդեն շուրջ մեկ ամիս տղամարդը Ծակքար գյուղում շահագործում է քարի վերամշակման արտադրամաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։ Պատճառված վնասը և այլ […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

15:58 26.07.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 171 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 77,1 կմ խորության վրա։ ...

Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներ

15:50 26.07.2025

Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում […] ...

BACK_TO_TOP