Axios. Իսրայելն ու Սիրիան բարձր մակարդակի բանակցություններ են վարել 25 տարվա ընթացքում առաջին անգամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Axios. Իսրայելն ու Սիրիան բարձր մակարդակի բանակցություններ են վարել 25 տարվա ընթացքում առաջին անգամ

09:55 25.07.2025

Իսրայելի և Սիրիայի նախարարները Փարիզում 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ, հաղորդում է Axios-ը։

Պորտալի տվյալներով՝ բանակցություններին մասնակցել են Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասաադ ալ-Շեյբանին։

Հանդիպումը տևել է չորս ժամ և կենտրոնացած է եղել երկրների միջև լարվածության նվազեցման վրա։ Կողմերը մտադիր էին համաձայնության գալ Սիրիայի հարավում անվտանգության և հրադադարի շուրջ, Axios-ին հայտնել են իսրայելական աղբյուրները։

Նշվում է, որ Իսրայելն ու Սիրիան վերջին ամիսներին արդեն մի քանի հանդիպում են անցկացրել։ Փարիզի բանակցությունները կլինեն երկրների միջև վստահության ամրապնդման առաջին քայլը, պնդում է պորտալը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի քաղաքականությունը

17:10 26.07.2025

Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի քաղաքականությունը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մերձավորարևելյան քաղաքականության ընթացքը։ «Հուլիսի 26-ի առավոտյան ես մանրամասն հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկեցինք մեր կուրսը Մերձավոր Արևելքում: Էմանուել Մակրոնի և Քիր […] ...

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

17:00 26.07.2025

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Հուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավված է 41 փրկարարական ծառայող։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ...

«Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի՝ իր սանին վերադարձնելու համար

16:56 26.07.2025

«Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի՝ իր սանին վերադարձնելու համար

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Բարնլիի» հետ դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին ձեռք բերելու վերաբերյալ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա դարպասապահը համաձայնություն է տվել մանչեսթերյան ակումբ տեղափոխությանը: Դրա մասին տեղեկացվել է նաև «Նյուքասլին», որը նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով: «Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի գործարքի համար: Ի դեպ, Ջեյմս Թրաֆորդը «Մանչեսթեր Սիթիի» սան է, ակումբի համակարգում […] ...

Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

16:53 26.07.2025

Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Մալդիվների Հանրապետությանը՝ Անկախության 60-ամյակի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Մալդիվների Հանրապետության մեր գործընկերներին և ընկերներին, որոնք նշում են իրենց անկախության 60-ամյակը։ Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: Warm congratulations to our colleagues & friends in the Republic of #Maldives […] ...

Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

16:45 26.07.2025

Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Հուլիսի 21-29-ը Զիմբաբվեում անցկացվում է Խոնավ տարածքների մասին (Ռամսարի) կոնվենցիայի պայմանավորվող կողմերի 15-րդ համաժողովը (COP15)։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունը ներկայումս գտնվում է Զիմբաբվեում և մասնակցում է համաժողովի աշխատանքներին՝ ներկայացնելով Հայաստանի ջրային և խոնավ տարածքների պահպանությանն ուղղված քաղաքականությունը և իրականացվող ծրագրերը։ Այցի շրջանակում Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել Ռամսարի կոնվենցիայի […] ...

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել

16:30 26.07.2025

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, տուժել է ավելի քան 30 մարդ, հայտնել է Խունինի տարածաշրջանային առողջապահության տնօրենը։ «Մենք տեղեկություններ ունենք 18 զոհվածի մասին, որոնցից 16-ը մահացել է ավտոբուսում, իսկ երկուսը՝ հիվանդանոցում», -ասել է նա: Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի և 27 վիրավորի մասին: Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում […] ...

BACK_TO_TOP