Այրվել է 350 հակ անասնակեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Այրվել է 350 հակ անասնակեր

08:13 25.07.2025

Հուլիսի 24-ին, ժամը 13։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:46-ին, մարվել՝ 15:23-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր

17:30 26.07.2025

Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը Շվեյցարիայում ավարտված Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի «Challengers» խմբում գրավել է երկրորդ տեղը։ Հայ շախմատիստը զիջել է միայն հույն Նիկոլաս Թեոդորուին։ Բրոզնե մեդալը նվաճել է Ռինատ Ջումաբաևը Ղազախստանից։ ...

«Government Day» «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում․ նորարարական կառավարումը օրակարգում

17:20 26.07.2025

«Government Day» «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում․ նորարարական կառավարումը օրակարգում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում hուլիսի 25-ին անցկացվեց «Government Day» միջոցառումը՝ Innovative Governance: Solutions for the future խորագրով։ Մեկօրյա այս միջոցառումը դարձավ հարթակ՝ ուղղված նորարարական մտքերի և ռազմավարական երկխոսության խթանմանը՝ միավորելով պետական պաշտոնյաներին, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, ձեռնարկատերերին և քաղաքականություն մշակողներին՝ քննարկելու կառավարման նոր գործելակերպերը և Հայաստանի դերն այն տեխնոլոգիական […] ...

Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի քաղաքականությունը

17:10 26.07.2025

Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի քաղաքականությունը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մերձավորարևելյան քաղաքականության ընթացքը։ «Հուլիսի 26-ի առավոտյան ես մանրամասն հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկեցինք մեր կուրսը Մերձավոր Արևելքում: Էմանուել Մակրոնի և Քիր […] ...

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

17:00 26.07.2025

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Հուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավված է 41 փրկարարական ծառայող։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ...

«Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի՝ իր սանին վերադարձնելու համար

16:56 26.07.2025

«Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի՝ իր սանին վերադարձնելու համար

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Բարնլիի» հետ դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին ձեռք բերելու վերաբերյալ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա դարպասապահը համաձայնություն է տվել մանչեսթերյան ակումբ տեղափոխությանը: Դրա մասին տեղեկացվել է նաև «Նյուքասլին», որը նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով: «Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի գործարքի համար: Ի դեպ, Ջեյմս Թրաֆորդը «Մանչեսթեր Սիթիի» սան է, ակումբի համակարգում […] ...

Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

16:53 26.07.2025

Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Մալդիվների Հանրապետությանը՝ Անկախության 60-ամյակի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Մալդիվների Հանրապետության մեր գործընկերներին և ընկերներին, որոնք նշում են իրենց անկախության 60-ամյակը։ Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: Warm congratulations to our colleagues & friends in the Republic of #Maldives […] ...

BACK_TO_TOP