09:05 25.07.2025
Հուլիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ (Դեմոկրատ)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Կոնգրեսական Շնայդերը ներկայացնում է Իլինոյ նահանգը, 2025թ.-ի հունվարի 3-ից ղեկավարում է Նոր դեմոկրատների կոալիցիան։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին Հարավային Կովկասում և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
17:10 26.07.2025
Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի քաղաքականությունըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մերձավորարևելյան քաղաքականության ընթացքը։ «Հուլիսի 26-ի առավոտյան ես մանրամասն հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկեցինք մեր կուրսը Մերձավոր Արևելքում: Էմանուել Մակրոնի և Քիր […] ...
17:00 26.07.2025
Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներՀուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավված է 41 փրկարարական ծառայող։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ...
16:56 26.07.2025
«Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի՝ իր սանին վերադարձնելու համար«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Բարնլիի» հետ դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին ձեռք բերելու վերաբերյալ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա դարպասապահը համաձայնություն է տվել մանչեսթերյան ակումբ տեղափոխությանը: Դրա մասին տեղեկացվել է նաև «Նյուքասլին», որը նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով: «Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի գործարքի համար: Ի դեպ, Ջեյմս Թրաֆորդը «Մանչեսթեր Սիթիի» սան է, ակումբի համակարգում […] ...
16:53 26.07.2025
Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Մալդիվների Հանրապետությանը՝ Անկախության 60-ամյակի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Մալդիվների Հանրապետության մեր գործընկերներին և ընկերներին, որոնք նշում են իրենց անկախության 60-ամյակը։ Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: Warm congratulations to our colleagues & friends in the Republic of #Maldives […] ...
16:45 26.07.2025
Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներըՀուլիսի 21-29-ը Զիմբաբվեում անցկացվում է Խոնավ տարածքների մասին (Ռամսարի) կոնվենցիայի պայմանավորվող կողմերի 15-րդ համաժողովը (COP15)։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունը ներկայումս գտնվում է Զիմբաբվեում և մասնակցում է համաժողովի աշխատանքներին՝ ներկայացնելով Հայաստանի ջրային և խոնավ տարածքների պահպանությանն ուղղված քաղաքականությունը և իրականացվող ծրագրերը։ Այցի շրջանակում Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել Ռամսարի կոնվենցիայի […] ...
16:30 26.07.2025
Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 18 մարդ է զոհվելՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, տուժել է ավելի քան 30 մարդ, հայտնել է Խունինի տարածաշրջանային առողջապահության տնօրենը։ «Մենք տեղեկություններ ունենք 18 զոհվածի մասին, որոնցից 16-ը մահացել է ավտոբուսում, իսկ երկուսը՝ հիվանդանոցում», -ասել է նա: Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի և 27 վիրավորի մասին: Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում […] ...