10:26 25.07.2025
Հուլիսի 24-ին, ժամը 23:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Հրազդան մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մարտական հաշվարկները, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մանկական երկաթուղու մոտակայքում:
Ներգրավված ուժերի համակարգված գործողությունների արդյունքում հրդեհը կարճ ժամանակում մեկուսցվել և ամբողջությամբ մարվել է: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ:
16:53 26.07.2025
Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Մալդիվների Հանրապետությանը՝ Անկախության 60-ամյակի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Մալդիվների Հանրապետության մեր գործընկերներին և ընկերներին, որոնք նշում են իրենց անկախության 60-ամյակը։ Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: Warm congratulations to our colleagues & friends in the Republic of #Maldives […] ...
16:45 26.07.2025
Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներըՀուլիսի 21-29-ը Զիմբաբվեում անցկացվում է Խոնավ տարածքների մասին (Ռամսարի) կոնվենցիայի պայմանավորվող կողմերի 15-րդ համաժողովը (COP15)։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունը ներկայումս գտնվում է Զիմբաբվեում և մասնակցում է համաժողովի աշխատանքներին՝ ներկայացնելով Հայաստանի ջրային և խոնավ տարածքների պահպանությանն ուղղված քաղաքականությունը և իրականացվող ծրագրերը։ Այցի շրջանակում Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել Ռամսարի կոնվենցիայի […] ...
16:30 26.07.2025
Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 18 մարդ է զոհվելՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, տուժել է ավելի քան 30 մարդ, հայտնել է Խունինի տարածաշրջանային առողջապահության տնօրենը։ «Մենք տեղեկություններ ունենք 18 զոհվածի մասին, որոնցից 16-ը մահացել է ավտոբուսում, իսկ երկուսը՝ հիվանդանոցում», -ասել է նա: Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի և 27 վիրավորի մասին: Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում […] ...
16:14 26.07.2025
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ԾակքարումՀամայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գեղհովիտ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Ծակքար գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց պետական գրանցման և համապատասխան թույլտվության արդեն շուրջ մեկ ամիս տղամարդը Ծակքար գյուղում շահագործում է քարի վերամշակման արտադրամաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։ Պատճառված վնասը և այլ […] ...
15:58 26.07.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 171 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 77,1 կմ խորության վրա։ ...
15:50 26.07.2025
Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում […] ...