12:10 25.07.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը արտակարգ փակ նիստ կանցկացնի՝ կապված Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ստեղծված իրավիճակի հետ, հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը մեկ օր առաջ կոչ էր արել հանդիպում անցկացնել։
«Հաշվի առնելով Թաիլանդի կողմից վերջերս իրականացված չափազանց լուրջ բնույթի հարձակումները՝ ես խնդրում եմ Ձեզ հրավիրել Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ Թաիլանդի ագրեսիան դադարեցնելու համար», – գրել է Մանեն ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիխար Ահմադին ուղղված նամակում, որը հուլիսին նախագահում է Անվտանգության խորհրդում։
Կամբոջայի վարչապետը նաև ասել է, որ Թաիլանդի գործողությունները «չեն հրահրվել» և «կանխամտածված հարձակում» են սահմանի երկայնքով գտնվող կամբոջական դիրքերի վրա։
17:53 26.07.2025
Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետԵվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...
17:42 26.07.2025
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձևՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...
17:30 26.07.2025
Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիրՀայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը Շվեյցարիայում ավարտված Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի «Challengers» խմբում գրավել է երկրորդ տեղը։ Հայ շախմատիստը զիջել է միայն հույն Նիկոլաս Թեոդորուին։ Բրոզնե մեդալը նվաճել է Ռինատ Ջումաբաևը Ղազախստանից։ ...
17:20 26.07.2025
«Government Day» «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում․ նորարարական կառավարումը օրակարգումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում hուլիսի 25-ին անցկացվեց «Government Day» միջոցառումը՝ Innovative Governance: Solutions for the future խորագրով։ Մեկօրյա այս միջոցառումը դարձավ հարթակ՝ ուղղված նորարարական մտքերի և ռազմավարական երկխոսության խթանմանը՝ միավորելով պետական պաշտոնյաներին, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, ձեռնարկատերերին և քաղաքականություն մշակողներին՝ քննարկելու կառավարման նոր գործելակերպերը և Հայաստանի դերն այն տեխնոլոգիական […] ...
17:10 26.07.2025
Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի քաղաքականությունըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մերձավորարևելյան քաղաքականության ընթացքը։ «Հուլիսի 26-ի առավոտյան ես մանրամասն հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկեցինք մեր կուրսը Մերձավոր Արևելքում: Էմանուել Մակրոնի և Քիր […] ...
17:00 26.07.2025
Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներՀուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավված է 41 փրկարարական ծառայող։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ...