15:48 25.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու նրանց՝ կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող առաջարկություններն ու դիտարկումները:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը:
Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության ու նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կամավոր ատեստավորման գործընթացում առաջնային խնդիրներից մեկը բոլոր առարկաների համար բարդության համաչափության ապահովումն է՝ պահպանելով արդարության սկզբունքը:
«Կամավոր ատեստավորումը չի կարող մի առարկայի պարագայում ավելի բարդ լինել, իսկ մի ուրիշի դեպքում՝ պարզ, հատկապես որ գործընթացը նաև խրախուսման որոշակի համակարգ է ենթադրում: Արձանագրված անհարթությունները տարեցտարի փորձել ենք կարգավորել, և այդ մոտեցումը շարունակական է՝ հաշվի առնելով արդարության սկզբունքի պահպանումը և առարկաների բովանդակային յուրահատկությունները։ Տարրական դասարաններում դասավանդումը, իհարկե, ունի իր առանձնահատկությունները․ առնվազն մեթոդական առումով աշխատանքը զգալի բարդ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ նախորդ տարիների վերլուծությունը փաստել է, որ համաչափության խնդիր կա։
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ փոփոխությունները կատարվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքները և ուսուցիչների հետ քննարկումները: Ըստ նախարարի՝ ուսուցիչների առաջարկությամբ կամավոր ատեստավորման թեստերում բոլոր առարկաների համար նույն քանակությամբ առաջադրանքներ են լինելու, ուղեցույցները լրամշակվել են՝ դառնալով ավելի պարզ և բովանդակալից, վերանայվում են նաև գրականության ցանկերը։
Ժաննա Անդրեասյանը ուսուցիչներին հորդորել է գործընթացը դիտարկել ոչ միայն տարրական դասարանների դասավանդման, այլև բոլոր առարկաների ուսուցիչների համար նույն պայմանների ապահովման տեսանկյունից։
Դասվարների խոսքով՝ մասնագիտական համայնքը կամավոր ատեստավորման գործընթացը ողջունելի է համարում, սակայն ունի որոշ դիտարկումներ։ Մասնավորապես՝ մտահոգություն է առաջացրել մեթոդիկային վերաբերող հարցերի գերակշռությունը։ Ուսուցիչներն ընդգծել են, որ տարիների ընթացքում ձևավորել են իրենց մեթոդական մոտեցումները՝ չշեղվելով դասական մեթոդիկայից, և այժմ ստիպված են վերանայել դրանք՝ ատեստավորմանը մասնակցելու համար։
«Մենք, իհարկե, խրախուսում ենք մանկավարժական նորարարությունը, սակայն պետք է հիշել՝ մեթոդի մեջ նորարարություն իրականացնելու համար նախ պետք է խորապես տիրապետել առկա մեթոդներին։ Դասվարների պարագայում մեթոդիկայի իմացությունը հիմնարար նշանակություն ունի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ մասնագիտական կարծիքներն առաջիկա ատեստավորման ընթացքում անպայման հաշվի կառնվեն։
Քննարկվել է նաև մեթոդական ուղեցույցներում գրականության ցանկի հստակեցման, թեմատիկ շրջանակների սահմանման, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված և գործածության երաշխավորված դասագրքերի հղումներն ուղեցույցներում ներառելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է՝ նոյեմբերին մեկնարկելիք կամավոր ատեստավորման թեստային առաջադրանքներում կներառվեն նախորդ ուսումնական տարում արդեն իսկ դպրոցներում կիրառված դասագրքերի և ուսումնական ծրագրերի նյութերը:
Հանդիպման ավարտին դասվարները շնորհակալություն են հայտնել կառուցողական քննարկման և իրենց դիտարկումներն արտահայտելու հնարավորության համար։ Նախարարը կարևորել է ուսուցիչների միասնականությունը՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր բարելավել գործընթացը՝ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը։
18:22 26.07.2025
Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել էՓարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...
18:08 26.07.2025
Իսակը մերժել է «Ալ Հիլալին»«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...
17:53 26.07.2025
Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետԵվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...
17:42 26.07.2025
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձևՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...
17:30 26.07.2025
Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիրՀայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը Շվեյցարիայում ավարտված Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի «Challengers» խմբում գրավել է երկրորդ տեղը։ Հայ շախմատիստը զիջել է միայն հույն Նիկոլաս Թեոդորուին։ Բրոզնե մեդալը նվաճել է Ռինատ Ջումաբաևը Ղազախստանից։ ...