Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են շուրջ 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է Շիրակի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են շուրջ 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է Շիրակի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը

15:20 25.07.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 23-ին Գյումրիում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները։
Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Կումայրիի, Անիի, Մուշի, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի բաժինների, Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ղեկավարները ներկայացրել են օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ու իրականացված աշխատանքները։
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Շիրակի մարզում գրանցվել է հանցագործության 1376 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 4-ով պակաս։ Հիմնական մասը խուլիգանության, ապօրինի թմրաշրջանառության և համակարգչային հափշտակությունների դեպքեր են։
1376 դեպքից Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերում են 356-ը, որոնցից բացահայտվել է 104-ը։
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 372 դեպք, բացահայտվել՝ 299-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։
Նույն ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում արձանագրվել է 321 դեպք, բացահայտվել՝ 277-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ սեփականության դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 112 դեպք, բացահայտվել՝ 96-ը։ Նվազել են մարդու և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ հասարակական կարգի դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 98 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը նվազել են 16-ով։ 98 հանցագործությունից բացահայտվել է 83-ը։ Բաժնի սպասարկման տարածքում նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնում էլ արձանագրվել է հանցագործության 34 դեպք, բացահայտվել՝ 28-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները։
Համայնքային ոստիկանության Անիի բաժնում անցած կիսամյակին արձանագրվել է 56 հանցագործություն, բացահայտվել՝ 48-ը: Աճել են ապօրինի թմրաշրջանառության դեպքերը, նվազել՝ հասարակական կարգի և անվտանգության դեմ ուղղված հանցանքները։
Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնում գրանցվել է հանցագործության 27 դեպք, բացահայտվել՝ 24-ը։ Նվազել են բնակչության առողջության և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրական գործունեության դեպքերը։
Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակն այս տարվա 6 ամիսներին բացահայտել է հանցագործության 333 դեպք՝ 226-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 49․361 որոշում։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել է։ Շիրակի պարեկները 6 ամսվա ընթացքում հայտնաբերել են 552 ոչ սթափ վարորդ, արագության գերազանցման՝ 4152 դեպք։
Նրանց հետևողական աշխատանքի արդյունքում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատել 2025 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում իրականացված աշխատանքը՝ տալով աշխատանքի որակի բարձրացմանն ուղղված կոնկրետ հանձնարարականներ։
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում նախարար Սարգսյանը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել քրեական ենթամշակույթ կրող անձանց ենթադրյալ հանցավոր գործունեության կանխմանն ու բացահայտմանը, ինչպես նաև մշտապես օպերատիվ տեսադաշտում պահել դատվածություն ունեցող անձանց։
Նախարարը հանձնարել է քննչական մարմինների հետ ամենօրյա համագործակցության շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ բացահայտված հանցանքներով քրեական հետապնդման ենթակա անձանց մեղքը հիմնավորող ծանրակշիռ տվյալներ ձեռք բերելու և վարույթն իրականացնող մարմիններին տրամադրելու ուղղությամբ, որպեսզի կարճ ժամանակում լուծվի հանցանք կատարած անձանց մեղադրյալ ներգրավվելու հարցը։
Արփինե Սարգսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև չբացահայտված հանցագործություններին և հետախուզվող անձանց հայտնաբերմանը՝ հանձնարարելով 24-ժամյա ռեժիմով աշխատանք տանել դրանց բացահայտման ու հետախուզվողներին օր առաջ հայտնաբերելու համար՝ անկախ հանցանքի ծանրության աստճանից։
Անդրադառնալով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ ՆԳ նախարարը հանձնարարել է հետևողականություն դրսևորել ապօրինի հանքարդյունահանման դեպքերը բացահայտելու ուղղությամբ։
Նախարար Սարգսյանն առանցքային է համարել սպասարկվող տարածքներում ցանկացած հանցատեսակի պատճառների և պայմանների խորքային վերլուծությունը, հանցագործությունների աճի և նվազման միտումների գնահատումը, ինչպես նաև այս գործընթացում յուրաքանչյուր ծառայողի ներգրավվածության անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին՝ ՆԳ նախարարը կարևորել է ճանապարհային անվտանգության բաղադրիչով խախտումների բացահայտման ինտենսիվացումը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել պարեկային ծառայողների այցերը գյուղական համայնքներ ու բակեր, խթանել շփումները բնակչության հետ։
Քննարկման առարկա են դարձել ծառայողական կարգապահությանը, տարբեր ստորաբաժանումների միջև առողջ համագործակցությանը, կադրային համալրումներին ու ատեստավորման գործընթացին վերաբերող հարցեր։
Այցի շրջանակում ՆԳ նախարարը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, եղել է նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրու ստորաբաժանումում, հետևել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընթացքին։
Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ նախարար Սարգսյանն այցելել է նաև Գյումրիի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային պայմաններին, գույքային ապահովվածությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական սարքավորումներին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի այցը Շիրակի մարզ եզրափակվել է հաշվառման-քննական բաժնում։ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է վարորդական վկայականների տրամադրման, քննական, դիմումների ընդունման և քաղաքացիների սպասարկման սենյակներում, զրուցել սպասարկվող քաղաքացիների հետ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

17:53 26.07.2025

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձև

17:42 26.07.2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձև

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...

Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր

17:30 26.07.2025

Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը Շվեյցարիայում ավարտված Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի «Challengers» խմբում գրավել է երկրորդ տեղը։ Հայ շախմատիստը զիջել է միայն հույն Նիկոլաս Թեոդորուին։ Բրոզնե մեդալը նվաճել է Ռինատ Ջումաբաևը Ղազախստանից։ ...

«Government Day» «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում․ նորարարական կառավարումը օրակարգում

17:20 26.07.2025

«Government Day» «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում․ նորարարական կառավարումը օրակարգում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում hուլիսի 25-ին անցկացվեց «Government Day» միջոցառումը՝ Innovative Governance: Solutions for the future խորագրով։ Մեկօրյա այս միջոցառումը դարձավ հարթակ՝ ուղղված նորարարական մտքերի և ռազմավարական երկխոսության խթանմանը՝ միավորելով պետական պաշտոնյաներին, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, ձեռնարկատերերին և քաղաքականություն մշակողներին՝ քննարկելու կառավարման նոր գործելակերպերը և Հայաստանի դերն այն տեխնոլոգիական […] ...

Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի քաղաքականությունը

17:10 26.07.2025

Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի քաղաքականությունը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մերձավորարևելյան քաղաքականության ընթացքը։ «Հուլիսի 26-ի առավոտյան ես մանրամասն հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկեցինք մեր կուրսը Մերձավոր Արևելքում: Էմանուել Մակրոնի և Քիր […] ...

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

17:00 26.07.2025

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Հուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավված է 41 փրկարարական ծառայող։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ...

BACK_TO_TOP