20:51 25.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 3-25-ը Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում իրականացրել է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրն այս տարի ուներ «Գիտելիքի կամուրջ» խորագիրը: Վերապատրաստման այս տարվա դասընթացներին մասնակցել է 62 ուսուցիչ՝ 10 երկրից: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:
Հուլիսի 25-ին ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:
Միջոցառումը մեկնարկել է ծրագրի մասնակից ուսուցիչների պարային և վոկալ կատարումներով:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շնորհավորելով ծրագրի մասնակիցներին, ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց մի մասը՝ սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցության շրջանակում, սակայն սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման այս ծրագիրը առանձնահատուկ է․ մասնակցում են աշխարհի տարբեր անկյուններում հայկական ինքնության գլխավոր պատասխանատուները՝ ուսուցիչները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է ծրագրի շրջանակում ուսուցիչներին թանգարաններ և պատմամշակութային վայրեր այցելելու հնարավորության ընձեռումը, որն ուղղված է նաև կրթամշակութային գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը։
«Այն զգացողությունները, որ այստեղ ապրում եք, անգամ այն սոցիալական կապիտալը, որ ձևավորում եք պարզապես միասին շփումներով, թվում է՝ անձնական են, բայց իրականում ինստիտուցիոնալ նշանակություն ունեն, որովհետև ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որ դուք կայանաք որպես խումբ, մեկդ մյուսին օգնեք և սատար կանգնեք ձեր կարևոր առաքելությունն իրականացնելիս»,- դիմելով վերապատրաստմանը մասնակցած ուսուցիչներին՝ ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, մշտապես պատրաստակամ է աջակցել սփյուռքում հայկական դպրոցների գործունեությանը:
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է պետության կողմից տրամադրվող կրթական ռեսուրսները, այդ թվում՝ վերապատրաստումների ձևաչափով՝ ուղղված ուսուցիչների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ պետական աջակցությամբ կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին, խորհրդաժողովներին և համաժողովներին զուգահեռ անհրաժեշտ են նվիրյալներ, որոնք իրենց ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքով կնպաստեն սփյուռքում հայկական կրթության ուժեղացմանը:
Արթուր Մարտիրոսյանի համոզմամբ՝ ուսուցիչ լինելը, առավել ևս՝ սփյուռքում, առաքելություն է, մարտահրավերներով լի շարունակական ընթացք:
«Ձեր գործը, միմյանց հետ անձնական և ինստիտուցիոնալ կապերն ամրացնելը, այս գործընթացներում միմյանց աջակցելն անչափ կարևոր են: Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ պատրաստակամ է պարբերական համաժողովներ կազմակերպել, շարունակական վերապատրաստումներ անել, աջակցել դասագրքերով և լսել ձեր բոլոր առաջարկները»,- ասել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և շնորհակալություն հայտնել ծրագրի մասնակիցներին նվիրյալ աշխատանքի համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հավաստագրեր է հանձնել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
Նշենք, որ վերապատրաստման ծրագիրը ներառել է 120 ակադեմիական ժամ:
Վերապատրաստման ծրագիրն իրականացվել է «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Երգ ու պարի ուսուցում», «Տնօրենների վերապատրաստում» ուղղություններով: Ծրագրին մասնակցել են սփյուռքահայ ուսուցիչներ Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Վրաստանից, Լիբանանից, Բելգիայից, Ֆրանսիայից։
20:50 26.07.2025
Շոտլանդիան բողոքի ակցիա է անցկացվել Թրամփի այցի դեմ20:42 26.07.2025
Axios․ Ռուբիոն կոչ է արել ԱՄՆ-ին փոխել մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցում՝ բանակցությունների հերթական փուլի ձախողումից հետո, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ ուրբաթ օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման կողմից պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Ռուբիոն մի քանի անգամ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք […] ...
20:35 26.07.2025
ՊՍԺ-ն չի ցանկանում, որ Մբապեի պատմությունը կրկնվի Դոնարումայի պարագայումՉեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է L’Equipe-ը: Փարիզյան ակումբում չեն ցանկանում` ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պատմությունը կրկնվի: Դոնարուման մերժել է պայմանագրի ժամկետը երկարաձգելու ակումբի մի քանի առաջարկներ, իտալացին 2026 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում էր […] ...
20:30 26.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 38 շենք, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ալ․ Մանուկյան փ. 1, 2, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սայաթ-Նովայի պող. […] ...
20:20 26.07.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցելՌոյթերսի հաղորդմամբ՝ չինացի և ամերիկացի նախագահները բուռն վիճաբանության մեջ են մտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հուլիսի 25-ին Ուկրաինայի հարցով կայացած նիստում։ Վիճաբանությունը սկսվել է այն ժամանակ, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դորոթի Շիան կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին, մասնավորապես Չինաստանին, դադարեցնել Ռուսաստան ենթադրյալ կրկնակի նշանակության ապրանքների արտահանումը, որոնք կարող են Ռուսաստանին ռազմական առավելություն տալ։ […] ...
20:08 26.07.2025
Համլետ Մանուկյանը` Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոնԳերմանիայում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։ Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության վաստակել է 14,933 միավոր և նվաճել ոսկե մեդալ։ Այդ մրցաձևում Մամիկոն Խաչատրյանը 11,933 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը։ 17-ամյա Մանուկյանն այս տարի դարձել է նաև Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր։ ...