21:08 25.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց։ Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է մարզադպրոցի անվանի սաներին՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար մարզիկներ Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին և Լևիկ Միքայելյանին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:
Արման Անդրեասյանը և Վազգեն Թևանյանը վերջերս մեդալներ են նվաճել Բուդապեշտում տեղի ունեցած Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում՝ համապատասխանաբար դառնալով արծաթե և բրոնզե մեդալակիրներ։ Լևիկ Միքայելյանը ևս բարձր արդյունք է արձանագրել՝ այս տարվա ընթացքում նվաճելով Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը:
Հանդիպման ընթացքում Հասմիկ Ավագյանը շնորհավորել է մարզիկներին վերջին ձեռքբերումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց հաղթանակները ոչ միայն հպարտության առիթ են, այլև ոգեշնչման աղբյուր պատանի սերնդի համար։ Հասմիկ Ավագյանն ընդգծել է՝ Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը մեծ ավանդույթներ ունեցող դարբնոց է, որտեղ տարիներ շարունակ մարզվել և ձևավորվել են ոչ միայն հանրապետության, այլև միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնող անվանի մարզիկներ: Այս համատեքստում Հասմիկ Ավագյանը հատկապես շեշտել է մարզադպրոցի մեծ ներդրումը Արտաշատում ազատ ոճի ըմբշամարտի և ընդհանրապես՝ մարզական կյանքի զարգացման գործում:
Մարզիկները շնորհակալություն են հայտնել փոխնախարարին ուշադրության և գնահատանքի համար՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու Գյումրիում, ապա՝ Վրաստանում՝ պատրաստվելով սեպտեմբերին կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։
Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ Արտաշատի համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Մուրադյանի և մարզադպրոցի տնօրեն Ռաֆիկ Գոլեցյանի ուղեկցությամբ շրջել է հաստատության տարածքում, ծանոթացել գործող ենթակառուցվածքներին, պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը։ Քննարկվել է մարզադպրոցի շենքային պայմանների բարելավման, գույքի արդիականացման և նյութատեխնիկական բազայի համալրման անհրաժեշտությունը։
Այնուհետև Հասմիկ Ավագյանը եղել է նաև Արտաշատի քաղաքային մարզադաշտում՝ տեղում ծանոթանալու վերջին շրջանում իրականացված շինարարական և վերանորոգման աշխատանքներին։
Արտաշատի քաղաքային մարզադաշտում ԿԳՄՍ նախարարության հատկացումներով կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի, ամբողջությամբ վերանորոգվել են տրիբունաները, տեղադրվել է որակյալ խոտածածկ, բարեկարգվել է շրջակա տարածքը։ Բացի դրանից, հիմնանորոգվել են մարզադպրոցի վարչական շենքը, հանդերձարանները և սանհանգույցները։
20:50 26.07.2025
Շոտլանդիան բողոքի ակցիա է անցկացվել Թրամփի այցի դեմՇոտլանդիայի Էդինբուրգ և Աբերդին քաղաքներում շաբաթ օրը բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ, հաղորդում է STV-ն։ «Հարյուրավոր ցուցարարներ շաբաթ օրը հավաքվել էին Էդինբուրգում և Աբերդինում՝ բողոքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Շոտլանդիա այցի դեմ», – հաղորդում է հեռուստաալիքը։ Աբերդինի կենտրոնում ցուցարարները ծածանել են Թրամփի դեմ կարգախոսներով պաստառներ։ Հեռուստաալիքը նշում է, որ ոմանք […] ...
20:42 26.07.2025
Axios․ Ռուբիոն կոչ է արել ԱՄՆ-ին փոխել մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցում՝ բանակցությունների հերթական փուլի ձախողումից հետո, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ ուրբաթ օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման կողմից պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Ռուբիոն մի քանի անգամ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք […] ...
20:35 26.07.2025
ՊՍԺ-ն չի ցանկանում, որ Մբապեի պատմությունը կրկնվի Դոնարումայի պարագայումՉեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է L’Equipe-ը: Փարիզյան ակումբում չեն ցանկանում` ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պատմությունը կրկնվի: Դոնարուման մերժել է պայմանագրի ժամկետը երկարաձգելու ակումբի մի քանի առաջարկներ, իտալացին 2026 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում էր […] ...
20:30 26.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 38 շենք, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ալ․ Մանուկյան փ. 1, 2, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սայաթ-Նովայի պող. […] ...
20:20 26.07.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցելՌոյթերսի հաղորդմամբ՝ չինացի և ամերիկացի նախագահները բուռն վիճաբանության մեջ են մտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հուլիսի 25-ին Ուկրաինայի հարցով կայացած նիստում։ Վիճաբանությունը սկսվել է այն ժամանակ, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դորոթի Շիան կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին, մասնավորապես Չինաստանին, դադարեցնել Ռուսաստան ենթադրյալ կրկնակի նշանակության ապրանքների արտահանումը, որոնք կարող են Ռուսաստանին ռազմական առավելություն տալ։ […] ...
20:08 26.07.2025
Համլետ Մանուկյանը` Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոնԳերմանիայում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։ Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության վաստակել է 14,933 միավոր և նվաճել ոսկե մեդալ։ Այդ մրցաձևում Մամիկոն Խաչատրյանը 11,933 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը։ 17-ամյա Մանուկյանն այս տարի դարձել է նաև Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր։ ...