21:18 25.07.2025
Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացվում է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են 16 երկրների հավաքականներ։ Այս մասին հայտնել են ԼԳՄՍ նախարարությունից:
Խաղերը տեղի են ունենում «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում։
Առաջնության շրջանակում նախատեսվում է շուրջ 60 հանդիպում և ավելի քան 500 մարզիկի ներգրավում։
Մանրամասները՝ տեսանյութում:
20:20 26.07.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցելՌոյթերսի հաղորդմամբ՝ չինացի և ամերիկացի նախագահները բուռն վիճաբանության մեջ են մտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հուլիսի 25-ին Ուկրաինայի հարցով կայացած նիստում։ Վիճաբանությունը սկսվել է այն ժամանակ, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դորոթի Շիան կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին, մասնավորապես Չինաստանին, դադարեցնել Ռուսաստան ենթադրյալ կրկնակի նշանակության ապրանքների արտահանումը, որոնք կարող են Ռուսաստանին ռազմական առավելություն տալ։ […] ...
20:08 26.07.2025
Համլետ Մանուկյանը` Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոնԳերմանիայում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։ Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության վաստակել է 14,933 միավոր և նվաճել ոսկե մեդալ։ Այդ մրցաձևում Մամիկոն Խաչատրյանը 11,933 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը։ 17-ամյա Մանուկյանն այս տարի դարձել է նաև Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր։ ...
19:55 26.07.2025
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել էՀուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 68 փրկարարական ծառայող։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանության ուժեր, […] ...
19:50 26.07.2025
Մեծ Բրիտանիան ինքնաթիռներից մարդասիրական օգնություն բաց կթողնի ԳազայինՄեծ Բրիտանիան պլանավորում է մասնակցել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու միջազգային ծրագրերին՝ օդային հարվածներ հասցնելով և հոսպիտալացման կարիք ունեցող երեխաներին տարհանելով։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Երեք առաջնորդները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը՝ համաձայնելով, որ այն ծանր է, և […] ...
19:40 26.07.2025
«Քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլում». «Պարտիզանի» արձագանքը` ուկրաինացի երկրպագուների պահվածքինՍերբական «Պարտիզանի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է ուկրաինական «Ալեքսանդրիայի» դեմ Լեհաստանում կայացած ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Խաղի ընթացքում ուկրաինական թիմի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել «Պարտիզանի» ֆուտբոլիստների հասցեին։ Վիրավորանքներ են հնչել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հասցեին. ռուսական ակումբի հետ «Պարտիզանը» խաղացել է Մոսկվայում «Եղբայրության […] ...