16:15 12.10.2017
Այսօր տեղի ունեցած Կառավարութայն նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը անդրադարձել է վերջին շրջանում հանրային քննարկումների ամենաառանցքային թեմաներից մեկին՝ Կառավարությունում քննարկվող աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան արգելելու մասին գաղափարին: Նախրարաը նախ նշել է, որ արդեն իսկ ներկրված աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումից հանելու վերաբերյալ քննարկումներ չկան:
«Երբ օպտիմալ լուծումը գտնենք, կներկայացնենք»,-նշել է Մարտիրոսյանը: Անդրադառնալով այդ գաղափարի շուրջ վարորդների բողոքներին՝ նախարարը նշել է.
«Ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում: Ամբողջ աշխարհը գնում է էլեկտրական մեքենաների, մի քիչ եկեք ապագային նայենք, ոչ թե յոլա գնալու ձևով: Տեսե՛ք, դուք ասում եք՝ ժամանակին արգելեիք, բայց եթե ժամանակին չի արգելվել, գոնե ինչ-որ մի օր պետք է գա, որ կանոնակարգենք: Տարբեր քննարկումեր կան»: Տրոնսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նշել է նաև, որ թեև շրջանառությունից հանելու խնդիր չկա, սակայն ժամանակ կտրամադրվի աջ ղեկով մեքենաներ վարողներին, եթե նման հարց բարձրանա:
Ինչ վերաբերում է ձախակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մաքսատուրքերի էժանացմանը՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ կան այդպիսի քննարկումներ. « Մենք ունենք կոնկրետ համաձայնագրեր ԵԱՏՄ-ի հետ, որ 2020 թվականին կմտնեն ուժի մեջ: Մաքսային գոտու ընդունած նորմեր ու չափեր կան՝ տոկոսադրույքների մասով»:
Արդյո՞ք աջակողմյան ղեկով մեքենաների երթևեկությունն արգելելու դեպքում պետությունը փոխհատուցում կտրամադրի ղեկի տեղափոխման ծախսերի համար հարցին Վահան Մարտիրոսյանը միանշանակ պատասխան չի տվել:
14:25 15.05.2025
Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծըՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման «ողնաշարն» է: […] ...
14:10 15.05.2025
ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի ՀանրապետությունԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել մայիսի 13-ին և 14-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների հետ կայացած հանդիպումներում, որոնց շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ներկայացված դրական գնահատականների և իրականացված աշխատանքի համար: Միաժամանակ՝ վերահաստատել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության […] ...
14:08 15.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետՊաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը […] ...
13:49 15.05.2025
Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի հետ զրույցում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ «Ոչ», – պատասխանել է նա, երբ հարցրին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ժամանի Ստամբուլ։ Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները: ...
13:40 15.05.2025
Զելենսկին ժամանել է ԱնկարաԹուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Զելենսկիին դիմավորել են ուկրաինացի և թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրադադարի կոչ կանի Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։ ...
13:32 15.05.2025
Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի․ Թրամփը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մայիսի 16-ին ժամանել Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ շփումները։ «Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի։ Մտածեք այդ մասին. ամեն շաբաթ միջինում 5000 զինվոր է զոհվում», – ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի […] ...